 «Բավարիայի» կիսապաշտպան հոլանդացի Արիեն Ռոբենը համոզմունք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի կազմը պետք է ուժեղացվի երկու-երեք նոր ֆուտբոլիստներով:
«Ընթացիկ մրցաշրջանը ցույց տվեց, որ թիմի կազմը պետք է ուժեղացվի երկու-երեք բարձրակարգ ֆուտբոլիստներով: Հաջորդ մրցաշրջանում ցանկանում ենք հաջող հանդես գալ հատկապես Չեմպիոնների Լիգայում և այդ պատճառով , եթե կան ֆուտբոլիստներ ովքեր կարող են ուժեղացնել Բավարիայի կազմը, ապա անհրաժեշտ է ձեռք բերել նրանց: Այդ ֆուտբոլիստները պետք է ուժեղացնեն թիմի հիմական կազմը, ոյլ ոչ թե պահեստայինների նստարանը» ,-ասել է Ռոբենը:
|