23:24 ՌՈԲԵՆ."ՉԻՐԱՑՐԱԾ 11 ՄԵՏՐԱՆՈՑԸ ԻՆՁ ՄԻՇՏ ԿՀԵՏԵՎԻ" | |
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հուսով է, որ Եվրո 2012-ում հաջող խաղը կգունավորի նրա ակումբային մրցաշրջանի անհաջող վերջնամասը: "Բավարիայում ես անհամբերությամբ էի սպասում մրցաշրջանի վերջնամասին, սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չդասավորվեց: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անհավանական էր և այն իմ հիշողության մեջ խորը հետք է թողել: Չեխի կողմից ետ մղած 11 մետրանոցը ինձ միշտ կհետևի: Հուսով եմ Եվրո 2012-ում հավաքականի գործերը հաջող կընթանան",-ասել է Ռոբենը Անհաջող եզրափակիչների անեծքը հետևում են դժբախտ Ռոբենին: 2010 թվականին Արիենը Բավարիայի հետ պարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ,այնուհետեև Հոլանդիայի հավաքականի կազմում ԱԱ եզրափակիչում, իսկ 2012 թվականին Բավարիայի հետ կրկին անգամ զիջեց Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի եզրափակիչներում: Այժմ հոլանդացին լի է ցանկությամբ վերջ դնել սև շարքին: "Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ ասում են, որ ես ձախողում են եզրափակիչները: Բայց այն ինձ հետևում է որոշակի ժամանակում և ես հուսով եմ Եվրո 2012-ի ժամանակ վերջ տալ սև շարքին",-շարունակել է Ռոբենը: "Նարնջագունների" կիսապաշտպանի կարծիքով իր թիմի խումբը բավականին բարդ է: "Գերմանիայի հետ խաղը ինձ համար յուրահատուկ կլինի: Մենք միմյանց լավ ենք ճանաչում և շատ անակընկալներ չեն լինի: Գերմանիայի հետ մեզ սպասվում է սկզբունքային մրցավեճ",-եզրափակել է Ռոբենը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|