Բավարիայի հոլանդացի կիսապաշտպան Արեին Ռոբենը ակումբում իր կարգավիճակի վերաբերյալ դժգոհություն է արտահայտել: 28-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ պատրաստ է կարիերան շարունակելու այլ տարբերակներ փնտրել:
"Բավարիայում տիրող մթնոլորտը ինձ համար իդեալական չի կարող համարվել: Ես պատրաստ եմ կարիերաս այլ ակումբում շարունակելու վերաբերյալ բոլոր առաջարկներ քննարկելու համար", ասել է Ռոբենը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին Բավարիայում այդքան էլ հաջող հանդես չի գալիսև շատ ժամանակ մնում է պահեստայինների նստարանին: