21:15 ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ՄՐՑԱՇՐՋԱՆ 2011-2012 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ավարտվեց Բունդեսլիգայի 2011-2012 թթ մրցաշրջանը, որի արդյունքներով երկրորդ տարին անընդմեջ արժանիորեն հաղթող հռչակվեց Դորտմունդի Բորուսիան: Չեմպիոնի անունը դեռևս հայտնի դարձավ 4 տուր առաջ, երբ Դորտմունդում Բորուսիան առաջնության վճռորոշ խաղում նվազագույն հաշվով հաղթեց Բավարիային: Դե իսկ Բավարիան երկրորդ տարին անընդմեջ ստացավ փոխչեմպիոնի կարգավիճակը: Չնայած նրան, որ ընթացիկ մրցաշրջանում Յուպ Հայնկեսի սաները դուրս են եկել Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ, այդուհանդերձ Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքում բավարացիներ ոչ մի կերպ չկարողացան հավասար պայքար մղել Բորուսիայի հետ: Ուշագրավ է, որ Բորուսիայի և բավարիայի դիմակայությունների շարքը այսքանով չի ավարտվում: Մայիսի 12-ին Բեռլինի "Օլիմպիաշտադիոն" մարզդաշտում Գերմանիայի գավաթի եզրափակիչում թիմերը կրկին անգամ առճակատման դուրս կգան, սակայն այդ մասին առանձին: Բունդեսլիգայի վերջին տուրից հետո հայտնի դարձան հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներին մասնակցող թիմերի անունները: Գերմանիան երկար տարիների ընդմիջումից հետո եվրոպական ամենահեղիանակավոր խաղարկությանը 4 ակումբներով կրկին անգամ հանդես գալու իրավունք կստանա: Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու իրավունք ստացան` Դորտմունիդ Բորուսիան, Բավարիան և Շալկե 04, իսկ առաջնության անակընկալ Մյունխենգլադբախի Բորուսիան պայքարի մեջ կներգրավվի որակավորման վերջին փուլից: Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգրերին արժանացան` Բայերը,Շտուտգարտը և Հաննովերը: Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգիր է նվաճում երկրի գավաթակիրը կամ եզրափակչի մասնակից թիմը, սակայն եզրփակիչում հայտնված Բորուսիայի և Բավարիայի շնորհիվ, որոնք ինչպես նշեցինք հաջորդ տարի հանդես կգան ՉԼ խաղարկությունում` Եվրոպայի լիգայի վերջին ուղեգիրը տրվեց մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղը զբաղեցրած Հաննովերին: Ուժեղագույնների խումբը լքեցին առաջնության երկու անհաջողակներ դարձած` Քյոլնը և Կայզերսալուտեռնը, իսկ 16-րդ տեղը զբաղեցրած Հերտան կփորձի իր տեղը Բունդեսլիգայում պահպանել 2-րդ Բունդեսլիգայի 3-րդ տեղը գրաված թիմի հետ խաղերում: Բեռլինցիների մրցակիցը հայտնի կդառնա վաղվանից 2-րդ Բունդեսլիգայի վերջին տուրից հետո, որը կկայանա վաղը: Յուրգեն Կլոպի ստեղծած հրաշք թիմը իր ցուցադրած վառ ֆուտբոլով և կայուն ֆուտբոլով կրկին անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը, ընդ որում երկրորդ տարին անընդմեջ: Այն ինչ երկար տարիներ չէր հաջողվում գերմանական մյուս ակումբերին` հաջողվեց Բորուսիային: Դորտմունդյան ակումբը երկու մրցաշրջանի արդյունքներով 4 անգամ պարտության մատնեց Բավարիային և Գերմանիայում վերջ դրեց բավարական հեգեմոնիային: Կլոպի ստեղծած երիտասարդ տաղանդաների դպրոցին այժմ շատերն են նախանձում Եվրոպայում: Առաջնության անսպասելիությունը - Բավարիա Մրցաշրջանից առաջ բոլորն էին հավատում Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի վերջնական հաղթանակին:Դրա մասին էին վկայում նաև Բավարիայի լուրջ համալրումները: Չնայած, որ Յուպ Հայնկեսի սաները բավականին լավ մեկնարկեցին առաջնության սկբնամասում և դարձան ձմեռային չեմպիոն, այդուհանդերձ մի քանի տուրերի ընթացքում անհաջող հանդիպումների շարքից հետո առաջատարի դիրքերը զիջեցին Դորտմունդի Բորուսիային: Վերջնագծում Բավարիան կարողացավ որոշ չափով շտկել իրադրությունը սակայն 30-րդ տուրում կայացած կարևորագույն խաղում չկարողացավ օգտվել Բորուսիային շրջանցելու հնարավորությունից և զենքերը վայր դրեց: Այսպիսով Բավարիան երկրորդ տարին ստացավ փոխչեմպիոնի կարգավիճակը: Առաջնության անակընկալը - Մյունխենգլադբախի Բորուսիա Քչերն էին հավատում, որ նախորդ մրցաշրջանում իր տեղը Բունդեսլիգայում մի կերպ պահպանած Մյունխենգլադբախի Բորուսիան ի վիճակի ներգրավվել չեմպիոնական մրցավազքին: Եվ հարկ է նշել, որ գլադբախյան ակումբը առաջնության ավարտից 8-9 տուր առաջ լիարժեքորեն պայքարում էր չեմպիոնական տիտղոսի համար, սակայն վերջին հատվածում Ֆավրեի սաները սկսեցին անտեղի միավորներ կորցնել և զգացնել տվեց թիմի ոչ այդքան բարձր կարգ, որից հետո Բորուսիան մրցավազքը հատեց 4-րդ տեղում, որը նրանց հնարավորթյուն տվեց երկարատև տարների ընդմիջումից հետո կրկին անգամ հանդես գալ եվրագավաթներում: Այդուհանդերձ դա ահռելի մեծ նվաճում կարելի է համարել մի թիմի համար, որ նախորդ մրցաշրջաններում համարվում էր Բունդեսլիգայի բացահայտ ետնապահներից մեկը: Առաջին հերթին Բորուսիան բոլորին հիացրեց և հաճելիորեն զարմացրեց իր ցուցադրած` վառ, կրակոտ և դինամիկ ֆուտբոլով: Իհարկե այդ ամենը ստեղծվեց և կյանքի կոչվեց մի մարդու շնորհիվ ում անունն է Լուսիեն ֆավրե: Շվեյցարացին թիմը գլխավորեց նախորդ մրցաշրջանում, երբ մյունխենգլադբախյան ակումբը գտնվում էր օրհասական պահին: Այն ժամանակ թվում էր, թե Բորուսիան անխուսափելիորեն գլորվելու է "անդունդը", սակայն առաջնության եզրագծում մի քանի հաղթանակների շնորհիվ ֆավրեին հաջողվեց թիմին հանել ճահճից և մեկ մրցաշրջանի ընթացքում Մյունխենգլադբախի Բորուսիային ուղղորդեց երկրի լավագույն ակումբների լավագույն քառյակ: Բնականաբար մյուս մրցաշրջանում Բորուսիայի շատ առաջատարներ հանդես կգան այլ ակումբներում: Առաջնության հիասթափությունը - Քյոլն Բունդեսլիգային հրաժեշտ կտա մի ակումբ, որը իր ֆինասնական և ֆուտբոլիստների խաղամակարդակով այդքան էլ հետ չի մնում, որոշ առաջատար գերմանական ակումբներից: Առաջնության առաջին կեսի ավարտից հետո Քյոլնը վստահորեն ընթանում էր աղյուսակի միջին հատվածում, սակայն վերջնամասնում թիմը սկսեց անընդմեջ պարտություններ կրել` ինչից հետևեց գլխավոր մարզիչ Սոլբակենի պաշտոնանկությունը: Նրան փոխարինած Շեֆերին չհաջողվեց սխրանք գործել և թիմը կարելի է ասել առանց պայքարի "սուզվեց": Քյոլնը իր առաջատար Լուկաս Պոդոլսկու հետ բազմիցս էր հայտնվել նմանատիպ իրավիճակներճում, սակայն միշտ կարողացել էր պայքարել և քաջարի մարտիկի պես դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակներից: Այս անգամ Քյոլնը իր երկրպագուներին հիասթափեցրեց հենց այդ գործոնով:Նշենք, որ Պոդոլսկին հաջորդ միրցաշրջանը կսկսի Արսենալի կազմում: ՏՈՒՐ 34 «Նյուրնբերգ» – «Բայեր» 1:4 գոլերը` Կիսլինգ, 7 (0:1); Կիսլինգ, 32 (0:2); Մակ, 58 (1:2); Շյուրլե, 77 (1:3); Կիսլինգ, 89 (1:4) «Քյոլն» – «Բավարիա» 1:4 գոլերը` Մյուլլեր, 34 (0:1); Ջերոմել, 52 (0:2, ինքնագոլ); Ռոբեն, 54 (0:3); Նովակովիչ, 63 (1:3); Մյուլլեր, 85 (1:4) «Աուգսբուրգ» – «Համբուրգ» 1:0 գոլը` Չժա Չոլ, 34 (1:0) «Վերդեր» – «Շալկե» – 2:3 գոլերը` Դրաքսլեր, 30 (0:1); Պիսարո, 42 (1:1, 11մ); Հունտելար, 65 (1:2); Հունտելար, 74 (1:3); Պիսարո, 82 (2:3) «Բորուսիա» – «Ֆրայբուրգ» 4:0 գոլերը` Բլաշիկովսկի, 5 (1:0); Լևանդովսկի, 20 (2:0); Լևանդովսկի, 27 (3:0); Բլաշիկովսկի, 39 (4:0) «Հաննովեր» – «Կայզերսլուտերն» 2:1 գոլերը` դե Վիտ, 7 (0:1); Բուգերա, 38 (1:1, ինքնագոլ); Յա Կոնան, 71 (2:1) «Հերտա» – «Հոֆենհայմ» 3:1 գոլերը` Բեն Հատիրա, 14 (1:0); Բեն Հատիրա, 78 (2:0); Կոմպեր, 85 (2:1); Ռաֆայել, 90+1 (3:1) «Շտուտգարտ» – «Վոլֆսբուրգ» 3:2 գոլերը` Հելմես, 28 (0:1); Ռուսս, 60 (0:2); Կակաու, 73 (1:2); Ռոդրիգես , 77 (2:2); Տրաորե, 79 (3:2) «Մայնց» – «Բորուսիա» 0:3 Գոլերը` Ռոյս, 31 (0:1); Ռոյս, 61 (0:2); դե Կամարգո, 69 (0:3)
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|