Շաբաթ, 27.04.2024, 13:57
"ԱԼԻԱՆՑ ԱՐԵՆԱ".ՄՅՈՒՆԽԵՆ



2001 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքում միաձայն որոշվեց նոր մարզդաշտ կառուցելու նախագիծը: Բավարիայի նախկին մարզադաշտի վերակառուցման առաջարկը մերժվեց: Ժամանակն էր հին «Օլիմպիոշտադիոն»-ի փոխարեն ստեղծել նորագույն ստանդարտների համապատասխանող նոր մարզադաշտ: Դրա հիման վրա հայտարարվեց ճարտարապետական ընկերությունների մրցույթ, որտեղ սկզբնական փուլում առաջարկված էին նոր մարզադաշտի 8 մոդելներ, որից եզրափակիչ հարցմանը ներկայացնելու համար ընտրվեց`2-ը: 

Հարցման արդյունքում հաղթեց`շվեյցարական "Հերցոգ և դե Մյորոն” Ճարտարապետական գրասենյակը: Նրանց ներկայացրած տարբերակը հիշեցնում էր Բազելում գտնվող "Սանտ Յակոբ Պարկ” մարզադաշտի նախագիծը, սակայն թափանցիկ ծածկով և էթիլֆլուորեթիլենային ժապավեններով պատված, որը հնարավոր կլիներ ներսի մասից լուսավորվել և ինքնամաքրվել: Նոր արենայի կառուցումը սկսվեց 2002 թվականի աշնանը: Հիմքը դրվեց հոկտեմբերի 21-ին: 2005 թվականի ապրիլի վերջին շինարարական աշխատանքները ավարտվեցին: 
 


"Ալիանց Արենա" մարզադաշտը գտնվում է Մյունխենի հյուսիսային մասում: Այն տեղավորում է 69.901 հանդիսական, որից 13 769-ը նախատեսված է կանգնած հանդիսականների , 2152-ը բիզնես-նստատեղերի, 1374 –VIP և 165-ը սայլակով անդամալույծների համար: 2005/2006 մրցաշրջանից սկսած "Ալիանց Արենա” մարզադաշտում իրենց հանդիպումներ անցկացնում են երկու մյունխենյան ակումբներ` "Բավարիան” և "Մյունխեն 1860”-ը: 

Մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 2005 թվականի մայիսի 30-ին, երբ միմյանց հետ ընկերական հանդիպում անցկացրեցին "Մյունխեն 1860”-ը և "Նյուրնբերգը”: Բացման խաղը ավարտվեց տանտերերի` 3:2 հաշվով հաղթանակով, իսկ առաջին պաշտոնական գոլը` նոր մարզադաշտի դարպասը ուղարկեց "Մյունխեն 1860”-ի խաղացող Պատրիկ Միլխրաումը: Հաջորդ օրը մարզադաշտում տեղի ունեցավ "Բավարիայի” և Գերմանիայի հավաքականի հանդիպումը, որտեղ մյունխենցիները առավելության հասան` 4:2 հաշվով:"Ալիանց Արենայում” Բունդեսլիգայի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2005 թվականի օգոստոսի 5-ին, երբ "Բավարիան” սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենգլադբախի "Բորուսիային” և հաղթեց` 3:0 հաշվով:


2006 թվականի ախարհի առաջնության ժամանակ այստեղ անցկացվել է 6 հանդիպում:Այա հրաշագեղ մարզադաշտում նաև կանցկացվի Չեմպիոնների լիգայի խաղարկության 2011/2012 մրցաշրջանի եզրափկիչ հանդիպումը:

Սկզբնական ժամանակահատվածում մարզադաշտը համարվում էր երկու ակումբների սեփականությունը, սակայն հետագայում "Մյունխեն 1860”-ի սննկացման հետևանքով "Բավարիան” ամբողջությամբ գնեց նաև "Մյունխեն 1860”-ի փայը և այդպիսով դարձավ մարզադաշտի միակ սեփականատերը: 

ՈՒԵՖԱ-ի էլիտային կատեգորիա

Վայր

 Մյունխեն

Հիմնադրվել է

21հոտկտեմբերի 2001թ

Կառուցվել է

2005 թ ապրիլ

Բացվել է

30 մայիսի 2005թ

Ծախս

340 մլն 

Ճարտարապետ

Հերցոդ և դե Մյորոն

Սեփականատեր

Allianz Arena München Stadion GmbH

Տարողություն

69 901

66 000 (միջազգային խաղերի ժամանակ

Տնային թիմեր

 «Բավարիա» ,
«Մյունխեն 1860» (վարձակալող)

Մարզադաշտի անվանման իրավունքները պատկանում են գերմանական`"Ալիանց" խոշորագույն ապահովագրական ընկերությանը, որը հովանավորչության դիմաց, այն ձեռք է բերել 30 տարի ժամանակահատվածով: Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնդարության` միջազգային խաղերի (հավաքականների,Չեմպիոնների լիգայի,Եվրոպա Լիգայի) ժամանակ մարզադաշտի հովանավորի անունը պետք է չհիշատակվի: Այդ իսկ պատճառով` միջազգային խաղերի ժամանակ այն կոչվում է "FIFA-ի աշխարհի առաջնության արենա Մյունխենում" կամ պարզապես "Մյունխեն Արենա": Մարզդաշտի  կառուցման համար ընդհանուր ծախսվել է  340 մլն եվրո: Բացի այդ Մյունխենի քաղաքապետարանը մարզադաշտի կողքի ինֆրաստրուկտուրաների կառուցապատման համար տրամադրել է 210 մլն եվրո: Նոր արենայի կառուցապատման համար Բավարիայի վերցված վարկի մարման ժամկետը  կրճատվել է, քանի որ Մյունխենյան ակումբը ժամանակից շուտ կարողանում է մարել այդ գումարը: Ենթադվում է, որ պարտք կմարվի 2018 թվականին, այսինքն 10 տարի ավելի շուտ, քան նախատեսվում էր:



    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0