Երեքշաբթի, 19.03.2024, 11:10
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մյունխենի «Բավարիայի» միակ պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում հիմնադրվել է 2011թ. Մարտի 3-ին: Ֆան ակումբի ստեղծման տարեթիվ ասոցացվում է Բավարիայի առաջին հայալեզու երկրպագուների կայքի հիմնադրման հետ: 
Կայքի ստեղծման բուն նպատակը Բավարիայի հայաստանյան երկրպագուներին համախմբելն էր և այդ պարագայում կայքի ստեղծումը խիստ անհրաժեշտություն էր: Կայքի ստեղծման առաջին մի քանի ամիսները շատ դժվար էին, քանի որ բարդություններ կային կայքի խմբագրական աշխատանքի հետ: Բայց այդ բոլոր դժվարությունները շատ արագ հաղթահարվեցին և հետզհետե կայքը սկսեց ավելի կատարելագործվել և դրան զուգահեռ սկսեցին շատանալ կայքում գրանցված անդամների քանակը: Խմբեր բացվեցին տարբեր սոցցանցերում և ժամանակի ընթացքում մեզ հաջողվեց համախմբել շուրջ 100 բավարացիների, որոնք ըստ իրենց ակտիվության բաժանվեցին տարբեր կարգավիճակների: 2012թ. Մայիսի 19-ին առաջին անգամ կազմակերպեց հանդիպումների միացյալ դիտում,որից հետո նման ձևաչափով միջոցառումները Ֆան ակումբի մշտական մասնակիցների համար դարձան ավանդական: Ժամանակի համընթաց ֆան ակումբը նաև ունեցավ ֆուտբոլային թիմ:
Որոշ ժամանակ հետո «Բավարիայի» առաջին հայկական ֆան ակումբը`«FC Bayern first Armenian fan club»-ը նկատվեց միջազգային մակարդակի վրա: «Բավարիայի» «Die roten fans fanclubs» միջազգային ֆան ակումբը առաջարկեց բացել իր հայկական մասնաճուղը: 2012 թվականի դեկտեմբերի 1-ին մեր ֆան շարժումը ընդգրկվեց «Die roten fans fanclubs» միջազգային պաշտոնական ֆան ակումբի կազմի մեջ: Հայկական ֆան շարժումը դարձավ «DRF»-ի ամենաակտիվ ֆան թևերից մեկը և մեծապես նպաստեց այդ ֆան միավորման մասսայականացմանը ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ տարածքում:
2014 թվականի մարտի 18-ին «Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբը» դուրս եկավ «Die roten fans fanclubs» միջազգային ֆան ակումբի կազմից, իսկ ապրիլի 14-ին «Բավարիա» ֆուտբոլային ակումբում պաշտոնապես գրանցվեց, որպես «Բավարիայի» առաջին հայկական ֆան ակումբ:

 
 
 
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0