Երեքշաբթի, 19.03.2024, 14:31
Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբի 
(«FC Bayern first armenian fanclub») ֆեյսբուքյան խմբի կանոնադրություն
 


Ֆեյսբուքյան խումբը նվիրված է Բավարիայի և Գերմանիայի հավաքականի հայ երկրպագուներին:

Խումբը ստեղծվել է երկրպագուների շփումը ավելի դյուրին դարձնելու և նոր մասնակիցներ բացահայտելու համար: 

1. Խմբում կարող են հայտնվել միայն այն մասնակցիները, ովքեր հանդիսանում են «Բավարիա»-ի կամ Գերմանիայի հավաքականի երկրպագուներ

2. Խմբում չեն կարող հայտնվել «Բավարիա»-ի այն երկրպագուները, ովքեր հավասարազոր կերպով միաժամանակ երկրպագում են մի քանի այլ ակումբների:

3. Ժամանակ առ ժամանակ խմբում անցկացվում է մասնակիցների վերանայում և այն մասկիցները, ովքեր պասիվ են` հեռացվում են խմբից:

4. Խմբում արգելվում են անվայել գրառումներն ու դրևորումները (նման դեպքերում մասնակիցը հեռացվում է ընդմիշտ)

5. Նորությունները ավելացվում են միայն հայերեն լեզվով (որևէ օտար լեզվով գրառում կատարելու դեպքում նյութը ջնջվում է խմբից)

6. Նույն նյութը կրկնվելու դեպքում ջնջվում է

7. Առաջնային են համարվում ֆան ակումբի պաշտոնական կայքի լրահոսում տեղ զբաղեցրած նյութերի հրապարակումները

8. Խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի նյութ ավելացնել ֆան ակումբի պաշտոնական կայքում`www.bavaria-munchen .do.am

9. Այլ կայքերից խմբում նյութեր կարող են հրապարակվել միայն այն դեպքում, երբ ֆան ակումբի պաշտոնական կայքում դրանք առկա չեն

10. Խմբում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի արտահայտելու իր տեսակետը և յուրաքանչյուր մասնակից պարտավոր է հարգել մյուս մասնակիցների կարծիքն ու տեսակետը

11. Խմբում հիմնականում քննարկվում են Բավարիային և Գերմանիայի հավաքականին առնչվող թեմաները: Բացառությամբ խմբում կարող են քննարկվել նաև գերմանական ֆուտբոլի վերաբերյալ թեմաներ, սակայն դրանց ծավալման և շահարկման պայմաններում տվյալ նյութը կամ նյութերը ջնջման ենթակա են :

06.08.2013

 
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0