Ուրբաթ, 26.04.2024, 19:24
Գլխավոր » 2014 » Հուլիս » 1 » 1/4 եզրափակիչում` Գերմանիա - Ֆրանսիա. տեսանյութ
02:48
1/4 եզրափակիչում` Գերմանիա - Ֆրանսիա. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնությունը շարունակում է երկրպագուներին ներկայանալ անկանխատեսելի հանդիպումների շարքով: Քիչ առաջ ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլի Գերմանիա – Ալժիր հանդիպումը: Առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, աշխարհի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը մեծ խնդիրներ ունեցավ Ալժիրի հետ խաղում: Հանդիպման հիմնական ժամանակում գերմանացիները չկարողացան խոցել կարգով ցածր մրցակցի դարպասը: Ամեն ինչ վճռվեց լրացուցիչ ժամանակում, որտեղ Գերմանիան ցույց տվեց իր բարձր կարգը և կարողացավ դժվարին պայքարում կոտրել համառ մրցակցի դիմադրությունը:
Լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Անդրե Շյուռլեն առաջ մղեց գերմանացիներին: Դրանից հետո Յոահիմ Լյովի թիմը ձգտում էր մեծ ուժերով չգնալ առաջ, սակայն ալժիրցիների դարպասի մոտ վտանգավոր պահերը չէին պակասում: 120-րդ րոպեին Մեսութ Օզիլը երկրորդ գնդակն ուղարկեց Ալժիրի հավաքականի դարպասը և վճռեց խաղի ելքը: Այդուհանդերձ Ալժիրը դրանից հետո էլ չհանձնվեց և կարողացավ վերջին վայրկյաններին կրճատել հաշվի տարբերությունը: Արդյունքում Գերմանիան դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Ֆրանսիայի հետ:

Գերմանիա – Ալժիր`2:1
Գոլեր` Շյուռլե 92', Օզիլ 120' – Ջեբու 121'

 

Դիտումներ: 516 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0