Չորեքշաբթի, 24.04.2024, 03:15
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 19 » 4 ԱՄԻՍ ԱՆՑ...
19:34
4 ԱՄԻՍ ԱՆՑ...
Ուղիղ 4 ամիս է անցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` Բավարիա- Չելսի դրամատիկ խաղից և դեռևս մյունխենյան ակումբի երկրպագուների հիշողություններում շատ թարմ է մնացել այդ մղձավանջային հանդիպումը:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Բավարիան պարտվեց մի խաղում, որում պարզապես պարտավոր էր հաղթել: Ոչ թե պարտավոր էր հաղթել, այն պատճառով, որ եզրափակիչը կայացավ Մյունխենում, այլև այն պատճառով, որ հանդիպումը անցավ Բավարիայի ահռելի մեծ խաղային և տարածքային առավելությամբ: Մյունխենյան ակումբը հաղթանակի հասնելու համար երեք հնարավորություն ստացավ, բայց երեք դեպքում էլ այդ հնարավորությունը "ջուրը լցրեց": Նախ Թոմաս Մյուլլերը 83-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, բայց 5 րոպե անց հաշիվը հավասարվեց, այնուհետև Բավարիան հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ստացավ լրացուցիչ ժամանակում , բայց Ռոբենը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մեգտրանոց հարվածը և վերջապես հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարում Բավարիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց կրկին անգամ այդ հնարավորությունն ևս չօգտագործեց` ինչի համար և արժանիորեն պատժվեց:
Այն ինչ կատարվեց մայիսի 19-ի երեկոյան պարզապես անհասկանալի և անբացատրելի մնաց հենց առաջին հերթին Բավարիայի ֆուտբոլիստների համար: Լոդոնցիները այդ խաղում իրենց կատարմամբ միակ անկյունայինի խաղարկումը եզրափակեցին խփած գնդակով: Բացառությամբ այդ պահի Չելսին ողջ խաղի ընթացքում ոչ մի գոլային պահ չստեղծելով հաղթեց մրցակցին:
Այդ պարտությունը հոգեբանական շատ ծանր հարված հասցրեց Բավարիայի ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Մյունխենյան ակումբը լավ սկսած մրցաշրջանը ավարտեց ոչնչով և մնաց ձեռնունայն: Յուպ Հայնկեսի սաները պարտվեցին Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում, իսկ Բունդեսլիգայում ստացած առավելությունը հեշտությամբ զիջեցին Դորտմունդի Բորուսիային:
Դրա հետևանքները արտահայտվեցին նաև Բավարիայի այն ֆուտբոլիստների վրա, ովքեր Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցեցին Եվրո 2012-ի խաղերին և հանդես եկան ոչ պատշաճ կերպով:
Չցանկանալով շատ տխրեցնել հատկապես Բավարիայի հայ երկրպագուներին անցնենք նոր մրցաշրջանին և փորձենք գնահատել ու հասկանալ, թե ինչպես է թիմը հաղթահարել հին մրցաշրջանի ծանր արհավիրքները:
Նախ թիմը տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրվեց բավականին որակյալ ֆուտբոլիստներով, իսկ Բավարիայի առաջատարներին տրվեցին լիակատար հանգստանալու և հոգեբանորեն վերականգնվելու հնարավորությունը: Կարելի է ասել, որ անհատական մարզումներն ու հոգեբանների հետ առանձնազրույցները բավականին դրական ազդեցություն են թողել թիմի ֆուտբոլիստների մոտ` ինչը նաև վկայում է Բունդեսլիգայի մեկնարկային խաղերում վստահ հաղթանակները:
Գերմանիայի առաջնության մեկնարկային երեք տուրից հետո Հայնկեսի սաները երեք համոզիչ հաղթանակներ են տոնել իրենց մրցակիցների նկատմամբ և վստահորեն գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ակնհայտորեն թիմը գտնվում է հիանալի մարզավիճակում և հավանաբար այդպիսի ուրախ տրամադրությամբ Բավարիան կմեկնարկի նաև Չեմպիոնների լիգայի 2012/13 թթ մրցաշրջանի խղարկությունում:
Ուղիղ 4 ամիս անց Բավարիան եվրագավաթային նոր մրցաշրջանը կսկսի Վալենսիայի հետ տնային հանդիպումով:
Բավարիան ամեն ինչ սկսում է "մաքուր թղթից" և հուսանք, որ այն մրցաշրջանի վերջում լրացված կլինի մինչև տրամաբանական վերջակետը:

Արտակ Վահանսարյան
Դիտումներ: 511 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0