Շաբաթ, 20.04.2024, 17:14
Գլխավոր » 2014 » Հուլիս » 4 » ԱԱ-2014. Ֆրանսիա – Գերմանիա. վիճակագրություն
03:20
ԱԱ-2014. Ֆրանսիա – Գերմանիա. վիճակագրություն

2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլը կմեկնարկի   Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների մրցավեճով: Թիմերը միմյանց հետ հանդիպել են 25  անգամ,  որից 11-ում հաղթել են ֆրանսիացիները, 8-ում`գերմանացիները և 6 դեպքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Գնդակների տարբերությամբ 41-42` ի հօգուտ Գերմանիայի ընտրանու: Այդուհանդերձ պաշտոնական խաղերում առավելությունը Գերմանիայի հավաքականի կողմն է:  Աշխարհի առաջնություններում ֆուտբոլային երկու գերտերությունների ճանապարհները խաչվել են երեք անգամ, որից 1 դեպքում հաղթել են ֆրանսիացիները, իսկ 2-ում` հաջողությունը ուղեկցել է գերմանացիներին:

Թիմերի միջև առաջին պաշտոնական խաղը տեղի է ունեցել 1958 թվականի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար պայքարում: Այդ խաղում Ֆրանսիան 6:3 հաշվով հաղթել է Գերմանիային: Երկրորդ պաշտոնական խաղը կայացել է 1982 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղի շրջանակում, երբ դրամատիկ պայքարում ընթացած խաղում Գերմանիայի հավաքականը հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով հաղթահարել է Ֆրանսիայի հավաքականի արգելքը: Կողմերի վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1986 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ 2:0 հաշվով կրկին առավելության են հասել գերմանացիները:

Հիշեցնենք, Գերմանիա – Ֆրանսիա խաղը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 20:00-ին:

 

Դիտումներ: 524 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0