Երկուշաբթի, 29.04.2024, 15:04
Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 11 » Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկին ընդառաջ
22:00
Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկին ընդառաջ
Մարոկկոյում այսօր կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը: Առաջին հանդիպումը կկայանա Մարոկկոյի չեմպիոն «Ռաջա»-ի և Օվկիանիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Օքլենդ Սիթի»-ի միջև, որոնք կվիճարկեն քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիրը: Մրցաշարին մասնակցում են  6 մայրցամաքների ուժեղագույն ակումբները, որոնց թվում հաղթողի գլխավոր ֆավորիտներ են համարվում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիա»-ն և Լիբարտադորեսի գավաթակիր «Ատլետիկո Մինեյրո»-ն, որի կազմում հանդես է գալիս լեգենդար Ռոնալդինյոն:


Նախորդ տարի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսի»-ն պարտվեց «Կորինտիանս»-ին, որից հետո հարավամերիկյան ակումբներին հաջողվեց մրցաշարում հաղթանակների թիվը կրճատել եվրոպական ակումբների նկատմամբ: Ներկայումս աշխարհի ակումբային առաջնություններում եվրոպական ակումբների հաշվին գրանցված է 5 հաղթանակ, իսկ հարավամերիկյան ակումբների հաշվին`4: Սակայն այս տարի Մարոկկոյում խաղալու է «Բավարիա»-ն, որը գլխավորում է Գվարդիոլան, ով  2009 և 2011 թթ «Բարսելոնա»-ի հետ նվաճել է աշխարհի ուժեղագույն ակումբի տիղտոսը: Այնպես , որ հաղթողի գլխավոր ֆավորիտը արդեն հայտնի է:  Սակայն պետք չէ մոռանալ, թե եվրոպական թիմերի համար որքան վտանգավոր մրցակիցներ կարող են լինել հարավամերիկյան ակումբները, որոնց խաղոճը եվրոպացիների համար ասնովոր է: Ինչպես Չեմպիոնների լիգայի հաղթողը, այնպես էլ Լիբարետադորեսի հաղթողը` մրցաշարը կմեկնարկեն կիսաեզրափակիչ փուլից:  «Ատլետիկո Մինեյրոն» հաղթել է իր աշխարհամասի գլխավոր տիտղոսը, սակայն Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը:   
  
«Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում, գրեթե անթերի խաղ է ցուցադրում և շարունակում է հանդիսանալ Բունդեսլիգայի առաջատարը: Սակայն երեկ  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում «Բավարիա»-ի փայլուն հաղթարշավը կասեցրեց «Մանչեսթեր Սիթի»-ն: Մյունխենցիները երկու գնդակի առավելություն ունենալուց հետո համարձակվեցին պարտվել 2:3 հաշվով: Առաջին հերթին «Բավարիա»-ն ձախողվեց զգոնության, մոտիվացիայի կորուստի, ինչպես նաև մրցակցին թերագնահատելու պատճառով: Այդուհանդերձ դա Գվարդիոլայի սաներին չխանգարեց առաջին տեղով դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ:  

«Ատլետիկո Մինեյրո»-ն  նույնպես ունակ է անակընկալ մատուցել մյունխենցիներին: Բրազիլական ակումբի կազմում հանդես են գալիս խաղացողներ, ովքեր ունեն եվրոպական ակումբներում հանդես գալու փորձ: Այդ խաղացողներից գլխավորը հանդիսանում է Ռոնալդինյոն: «Ատլետիկո»-ի կիսապաշտպանության կենտրոնում հանդես է գալիս «Վոլֆսբուրգ»-ի նախկին ավագ ժոզուեն: Դե իսկ հարձակման գծում խաղում են ռուսական ակումբների նախկին խաղացողներ` Գիլերմոն և Ժոն  (երկուսն էլ ԲԿՄԱ), ինչպես նաև Դիեգո Տարդելլին (Անժի):   

«Ատլետիկո Մինեյրո»-ի պոտենցիալ մրցակից կարելի է համարել մեքսիկական «Մոնտերեյ»-ին, որը 1/4 եզրափակիչում կմրցի «Ռաջա» - «Օկլենդ Սիթի» զույգի հաղթողի հետ: «Ռաջա»-ն հանդիսանում է Մարոկկոյի չեմպիոնը և ամենայն հավանականությամբ կկարողանա հաղթահարել նորզելանդական «Օկլենդ Սիթի»-ին, որը հանդիսանում է սիրողական ակումբ` չնայած, որ երրորդ անգամ անընդմեջ հաղթել է Օկեանիայի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
Իսկ ահա «Մոնտերեյ»-ը այլ մակադրակի թիմ է: Չնայած, որ «Մոնտերեյ»-ը հանդիսանում է ԿՕՆԿԱԿԱՖԻ Չեմպիոնների լիգայի հաղթող` այդուհանդերձ իր երկրի առաջնությունում ներկայումս համարվում է միջակ ակումբ: «Մոնտերեյ»-ում նույնպես կան փորձառու խաղացողներ և նրանցից առաջինը պետք է նշել Ռիկարդո Օսորիոյի անունը, ով ժամանակին բավականին երկար ժամանակ հանդես էր գալիս «Շտուտգարտ»-ի կազմում: Մեքսիակական ակումբի գույները պաշտպանում են նաև «Լիոն»-ի նախկին կիսապաշտպան Սեզար Դելգադոն և Չիլիի հավաքականի հարձակվող Ումբերտո Սուազոն, ով ժամանակին հանդես է եկել իսպանական «Սարագոսա»-ի կազմում: 

«Բավարիա»-ի պոտենցիալ մրցակիցներ են հանդիսանում Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Գուանչժոու Էվերգարդը» և Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ալ-Ահլի»-ն: Չինական ակումբը գլխավորում է իտալացի հանրահայտ մարզիչ Մարչելո Լիպին: Եգիպտական «Ալ-Ահլի»-ի  կազմում է հանդես գալիս ֆրանսիացի լեգենդար խաղացող Դավիդ Տրեզեգեն: Աֆրիկական թիմի կազմում պետք է նշել նաև երիտասարդ տաղնադնավոր ֆուտբոլիստ Մահմուդ Հասսանին:

Ահա այսպիսի ակումբներ կհավաքավեն Մարոկկոյում, որպեսզի վիճարկեն ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ակումբին: Ակնհայտ է, որ «Բավարիա»-ն պետք է խնդիրներ չունենա եգիպտական կամ չինական ակումբների դեմ խաղերում: Հասկանալի է, որ  «Ատլետիկո»-ն Ռոնալդինյոն հետ նույնպես չպետք է խնդիրներ չունենա մեքսիկական, նորզելանդական կամ մարոկկական ակումբների հետ խաղերում:  Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա եզրափակիչում միմյանց հետ կմրցեն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի լավագույն ակուկբները:  Գվարդիոլան կփորձի երրորդ անգամ հաղթել այդ տիտղոսը:  «Բավարիա»-ն մոտիվացիայի հետ պետք է, որ խնդիրներ չունենա, քանի որ ակումբի տիտղոսների հավաքածուում աշխարհի ակումբային առաջնության գավաթը բացակայում է: 

Մրցաշարի խաղացանկին կարող եք հետևել այստեղ:

Արտակ Վահանսարյան

Դիտումներ: 486 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0