Հինգշաբթի, 28.03.2024, 13:50
Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 18 » Աշխարհի ակումբային առաջնություն. «Բավարիա»-ն եզրափակիչում է. տեսանյութ
01:26
Աշխարհի ակումբային առաջնություն. «Բավարիա»-ն եզրափակիչում է. տեսանյութ
Մարոկկոյում շարունակում է ընթանալ աշխարհի ակումբային առաջնություն: Առաջին կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում միմյանց հետ մրցեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիա»-ն և Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր, չինական «Գուանչժոու Էվերգրանդ»-ը: 
Մեկ դարպասի ուղղությամբ ընթացած խաղն ավարտվեց «Բավարիա»-ի 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով: Չնայած մյունխենցիների ունեցած ահռելի առավելությանը` խաղի հաշիվը բացվեց 40-րդ րոպեին, երբ Ռիբերին դիպուկ հարվածով ձեռնունայն թողեց չինացի դարպասապահին: Երկրորդ գնդակը իրեն երկար սպասեցնել չտվեց և 44-րդ րոպեին Տիագոյի փոխանցումից հետո գլխի հարվածով հաշիվը կրկնապատկեց Մարիո Մանջուկիչը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մարիո Գյոտցեն գեղեցիկ հարվածով երրորդ գնդակն ուղարկեց Ասիայի ուժեղագույն ակումբի դարպասը: Հատկանշական է, որ «Բավարիա»-ի ֆուտբոլիստների հարվածներից հետո գնդակը 5 անգամ դիպավ դարպասաձողերին: Արդյունքում Եվրոպայի ուժեղագույն ակումբը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Ռաջա Կասաբլանկա» - «Ատլետիկո Մինեյրո» զույգի հաղթողի հետ:

«Գուանչժոու» - «Բավարիա»`0:3
Գոլեր` Ռիբերի 40’, Մանջուկիչ 44’, Գյոտցե 47’


Դիտումներ: 463 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0