Չորեքշաբթի, 09.07.2025, 23:04
Գլխավոր » 2013 » Մարտ » 3 » ԱՅՍՕՐ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԴԱՐՁԱՎ 2 ՏԱՐԵԿԱՆ
13:24
ԱՅՍՕՐ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԴԱՐՁԱՎ 2 ՏԱՐԵԿԱՆ
Այսօր` մարտի 3-ին Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբը նշում է իր հիմնադրման 2-րդ տարեդարձը: Շնորհավորում ենք բոլոր հայ բավարացիներին և մաղթում ենք նորանոր հաղթանակներ: Ներկայումս DIE ROTEN FANS ARMENIA ֆան ակումբը բաղկացած է 82  անդամից, սակայն Մյունխենում պաշտոնապես գրանցված է 29-ը: 
Մյունխենի «Բավարիայի» միակ պաշտոնական ֆան-ակումբը Հայաստանում հիմնադրվել  է 2011թ. Մարտի 3-ին: Ֆան ակումբի ստեղծման տարեթիվը ասոցացվում է Բավարիայի առաջին հայալեզու երկրպագուների կայքի հիմնադրման հետ: 
Կայքի ստեղծման բուն նպատակը Բավարիայի հայաստանյան երկրպագուներին համախմբելն էր և այդ պարագայում կայքի ստեղծումը ուղղակի խիստ անհրաժեշտություն էր:  Կայքի ստեղծման առաջին մի քանի ամիսները շատ դժվար էին, քանի որ բարդություններ կային, թե կայքի խմբագրական աշխատանքի և թե դիզայնի ու մի շարք այլ կամզակերպչական հարցերի հետ կապված: Բայց այդ բոլոր դժվարությունները շատ արագ հաղթահարվեցին և հետզհետե կայքը սկսեց ավելի կատարելագործվել և դրան զուգահեռ սկսեցին շատանալ կայքի անդամների քանակը: Խմբեր բացվեցին տարբեր սոցցանցերում և ժամանակի ընթացքում մեզ հաջողվեց համախմբել շուրջ 70 բավարացիների, որոնք ըստ իրենց ակտիվության բաժանվեցին տարբեր կարգավիճակների: Ստեղծվեց հիմնադիր խորհուրդ, որը կարողացավ շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել յուրահատուկ ֆան-ակումբը, որ Հայաստանում համարվում է առաջանայիններից մեկը:   
2012թ. Մայիսի 19-ին ֆան ակուբի հիմադիր խորհրդի անդամների կողմից  առաջին անգամ կազմակերպեց միացյալ հանդիպումների դիտում,որից հետո նման ձևաչափով միջոցառումները Ֆան-ակումբի մշտական մասնակիցների համար դարձան ավանդական: Երկրպագուների թիվը միշտ ավելանում էր ամեն նոր հավաքից հետո: Ժամանակի հետ ֆան-ակումբը նաև ունեցավ ֆուտբոլային թիմ: 

Որոշ ժամանակ  հետո Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբը  նկատվեց միջազգային մակարդակի վրա, "DIE ROTEN FANS” աշխարհահռչակ ֆան-ակումբը առաջարկեց բացել իր հայկական մասնաճուղը,որը հենց մեր ֆան ակումբն է: Մենք "DRF" միջազգային պաշտոնական ֆան ակումբի կազմի մեջ մտանք, որպես Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբ: "Die Roten Fans Fanclub"-ը աշխարհում համարվում է Բավարիայի ամենաինտերնացիոնալ ֆան ակումբը և ինչպես  ողջ ԱՊՀ տարածքում, այնպես էլ Գերմանիայում վայելում է մեծ հեղինակություն: Այս ֆան ակումբը իր մեջ ներառում է հատկապես նախկին խորհդրային երկրների հանրապետությունների ֆան ակումբները:  
Երկու օրյա բանակցություններից հետո հայաստանյան ֆան շարժումը համաձայնվեց դառնալ մեծ ընտանիքի մի մասը: Հայաստանը DRF խորհրդում կներկայացնի "Առաջին հայկական ֆան ակումբի" հիմնադիր նախագահ` Արտակ Վահանսարյանը:

Հարգանքներով DRF ARMENIA-ի հիմնադիր խորհուրդ

Դիտումներ: 583 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0