Շաբաթ, 27.04.2024, 07:32
Գլխավոր » 2014 » Հունվար » 14 » Բացառիկ հարցազրույց Ֆիլիպ Լահմի հետ
17:53
Բացառիկ հարցազրույց Ֆիլիպ Լահմի հետ

FourFourTwo մարզական հեղինակավոր ամսագիրը ծավալուն հարցազրույց է անցկացրել «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմի և կիսապաշտպան Արիեն Ռոբենի հետ: Առաջին մասում ներկայացնում ենք Ֆիլիպ Լահմի հարցազրույցը:

-Ի՞նչ է փոխվել «Բավարիա»-ում Պեպ Գվարդիոլայի գալուց հետո:

-Երբ նոր մարզիչ է գալիս ակումբ, միշտ լինում են փոփոխություններ: Յուրաքանչյուր մարզիչ ունի ֆուտբոլի մասին իր գաղափարը և իր սեփական անձը: Այնպես որ դու միշտ ստիպված ես հարմարվել: Ավելին, մեր մարզիչը խաղից դուրս է եղել մեկ տարի և դրանից առաջ հաղթել ամեն հնարավոր տիտղոս, որ կարող ես հաղթել ակումբային մակարդակում, այդ պատճառով ահռելի հետաքրքրություն կար իր անձի հանդեպ:

-Համաձայն ե՞ք, որ նրա շնորհիվ ԶԼՄ-ների հետաքրքրությունն ավելի շատ է ակումբում:

-Դժվար է ասել, քանի որ մենք 3 գավաթ բարձրացրեցինք անցյալ մրցաշրջանում: Այդ պատճառով չգիտեմ դա մարզիչի շնորհիվ է, թե այն փաստի, որ թիմն այլ կերպ ընկալվեց Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո:

-Դուք ասացիք, որ ամեն մարզիչ ունի խաղի սեփական գաղափարը:  Ո՞րն է Գվարդիոլայի գաղափարը:

-Ես չեմ պատրաստվում բացահայտել տակտիկական բոլոր մանրամասները, որոնց վրա աշխատել ենք: Մեր մարզիչը շատ տիտղոսներ է նվաճել, նա բծախնդիր աշխատող է: Նա ուսումնասիրում է յուրաքանչյուր մանրուք և փորձում ուղղել դրանք:

-Դուք պետք է որ  զարմացած լինեիք, երբ ընդամենը մի քանի շաբաթ աշխատելուց հետո, նա Ձեզ անվանեց ամենախելացի խաղացողը, ում հետ նա երբևէ  աշխատել է:

- Ի՞նչ նկատի ունեք ասելով «զարմացած»: Անհերքելի է, որ հաճելի է նման բան լսել: Դա ապշեցուցիչ հաճոյախոսություն է, որն ասում է մի մարզիչ, ով մարզել է մեծ ֆուտբոլիստների,  մեծ մարդկանց: Ես ուրախ էի իհարկե լսել դա, բայց ոչ զարմացած, քանի որ ես չեմ բացում թերթը և ակընկալում կարդալ որոշակի բաներ:


-Հավանաբար նա նկատի է ունեցել խաղը կարդալու, մարտավարությունները հասկանալու և նոր իրավիճակներին հարմարվելու  Ձեր ունակությունը:

-Այո, կարծում եմ նման մի բան:

Դուք հավանաբար ունեիք այս հատկանիշների կարիքը, քանի որ շատ բան փոխվեց Ձեզ համար նոր մարզչի հետ, որպես ֆուտբոլիստ, հատկապես դիրքը խաղադաշտում: Ե՞րբ տեղեկացաք, որ պետք է խաղաք պաշտպանության առջևում, կիսապաշտպանությունում:

-Ես այնտեղ խաղացի մի քանի անգամ նախամրաշրջանային մարզումների ժամանակ: Հետո ես զրույց ունեցա մարզչի հետ, որի ընթացքում ասաց, որ իրեն շատ է դուր եկել դերի իմ մեկնաբանումը: Եվ այդպիսով ես սկսեցի խաղալ պաշտպանության առջևում: Նաև ունեինք որոշ վնասվածքներ այդ դիրքում:

-Հերման Գերլանդը` «Բավարիա»-ի օգնական մարզիչը և այն մարդը, ով քիչ թե շատ բացահայտեց  Ձեզ, միշտ ասել է, որ  Դուք կարող եք խաղալ կիսապաշտպանությունում:

- Ինձ  համար անակնկալ չեղավ, որ ես կարող եմ լրացնել այդ դիրքը, քանի որ ես այնտեղ խաղացել եմ երիտասարդական ֆուտբոլում և արդեն օգնել եմ կիսապաշտպանությանը որոշ առիթով: Եվ մի մոռացեք, որ ես խաղում էի աջ պաշտպանի դիրքում նոր մրցաշրջանի առաջին խաղերում: Վնասվածքներ լինելուց հետո միայն ես տեղափոխվեցի այդ դիրք: Դա այն պատճառով չէր, որ ես մրցաշրջանը սկսելուց առաջ խաղացել էի այնտեղ: Այնուամենայնիվ, ես տեղյակ էի, որ կիսապաշտպանությունում իմ խաղը դարձել էր մարզչի մեկ այլ տարբերակ և որ նա այն հաշվի էր առնելու:

-Արդյունքն այն է, որ փոփոխություններն այդքան էլ դրամատիկ չեղան, քանի որ թիմը շարունակում է հաղթել խաղը խաղի հետևից:

-Դա փոփոխություն էր: Մրցաշրջանի սկզբում կարող էիք նկատել, որ մեզ ժամանակ էր անհրաժեշտ ամեն ինչ հասկանալու և շտկելու համար, ինչպես օրինակ մեր դիրքերը դաշտում և հակագրոհը: Դա ժամանակ է պահանջում, բայց մենք ավելի ու ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է ուզում մարզիչը: Մենք որոշ հատկանշական խաղեր ունեցանք մրցաշրջանի սկզբնական հատվածում, «Մանչեսթեր Սիթի»-ին և Լեվերկուզենին հյուրընկալվելիս, որտեղ շատ բան աշխատեց: Բայց մենք դեռևս այնտեղ չենք, որտեղ ցանկանում ենք լինել: Ինչ վերաբերում է նպատակներին` այո, ինչ մեր խաղաոճին`ոչ:


-Դուք այս ակումբում ավելի վաղուց  եք խաղում, քան շատերը, և կիմանաք, որ եղել է դեպք Գերմանիայում, որ միայն «Բավարիա»-ն կար, գումարած մեկ մրցակից, որ կարողանում էր  մրցակցել մի քանի տարի մինչ մեկ այլ ժամանակավոր մրցակցով փոխարինվելը: Ի ՞նչ եք կարծում, Դորտմունդի հայտնվելը, որպես պոտենցիալ ամուր մրցակից  լա՞վ է գերմանական ֆուտբոլի համար ընդհանրապես:

-Իհարկե լավ է գերմանական ֆուտբոլի համար, երբ կա մեկ այլ ուժեղ թիմ և երբ երկու գերմանական ակումբները հասնում են Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: Բայց ինչպես Դուք ասացիք, անցյալում մենք հիմնականում ունենում էինք մեկ մրցակից ընդամենը մի քանի տարով: Այս պահին Դորտմունդը դեռևս այդ կետի սահմաններից դուրս չի եկել: Ես կարծում եմ նրանք կարող են դառնալ տևական մրցակից: Նրանք կայունություն են ձեռք բերել մի քանի մրցաշրջանների ընթացքում, խաղում են հետևողականորեն և ներկա պահին մեր ամենաուժեղ մրցակիցն են:

Ամեն դեպքում, կտեսնենք ինչ կլինի ապագայում: Վերջերս միայն մի կարևոր գործոն է եղել` «Բավարիա»: Ակումբը միշտ պայքարել է տիտղոսների համար: Հնարավոր է եղել են տարօրինակ մրցաշրջաններ, երբ այդ դեպքը չի եղել, բայց ընդհանուր առմամբ «Բավարիա»-ն միշտ բարձունքում է կամ մոտ բարձունքին:

-«Բավարացիներ»-ը հենց այդ պատկերացու ՞ մն ունեն իրենց մեջ` «ընդմիշտ առաջինը», ինչպես ակումբի հին երգում է նշվում:

-Դա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք և եթե հայացք նետենք վերջին ժամանակներին, այդպես էլ եղել է: Անմտություն կլինի դա հերքելը: Վերջին տարիներին միայն «Բավարիա»-ն է եղել գերմանական ամենամեծ մրցակիցը: Եթե ցանկանում ես հաղթել լիգան, ստիպված ես հաղթել  «Բավարիա»-ին:

-Եթե սա Գերմանիայի, հիմա նաև Եվրոպայի լավագույն ակումբն է, եթե ունի ավելի շատ գումար, քան շատ այլ ակումբներ, ինչպես նաև ամենացանկալի մարզիչն աշխարհում, հնարավո ՞ր է Ձեզ համար ակումբը լքելու պատճառ լինի մի օր:

-Ես 30 տարեկան եմ, պայմանագիրս էլ դեռ 2 մրցաշրջան  ուժի մեջ է: Ինքս չեմ կարող պատկերացնել ինձ այլ տեղ խաղալիս:

-Իսկ ինչ կասե ՞ք երիտասարդ ֆուտբոլիստների մասին: Եթե նրանք մի անգամ խաղում են «Բավարիա»-ում, ու ՞ր կարող են գնալ:

-Ոչ շատ այլ տեղեր, բայց իհարկե միշտ էլ դրսում խաղալու, այլ մշակույթին ծանոթանալու, այլ ոճի ֆուտբոլ տեսնելու, նոր լեզու սովորելու գայթակղություն կա: Սակայն ես կարծում եմ, որ  այն, ինչ ունես «Բավարիա»-ում, այլևս աշխարհում ոչ մի տեղ չես ունենա: Ակումբը պրոֆեսիոնալ կերպով է վարում ամեն ինչ, նաև ֆուտբոլից դուրս, ինչպես օրինակ ակումբի տնտեսական վիճակը: Այն գերազանց է: Մյունխեն քաղաքն էլ իր հերթին երազանք է: Պատճառներ չկան այս վայրը լքելու համար:


Նյութը պատրաստեց` Նունե Ազատյանը

Դիտումներ: 698 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 10.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0