Ուրբաթ, 26.04.2024, 07:27
Գլխավոր » 2012 » Հունիս » 4 » ԲԱԴՇՏՈՒԲԵՐ."ՄԵՐ ԽԱՂԸ ՊԵՏՔ Է ԲԵՐԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ"
01:42
ԲԱԴՇՏՈՒԲԵՐ."ՄԵՐ ԽԱՂԸ ՊԵՏՔ Է ԲԵՐԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ"
Գերմանիայի հավաքականի և Բավարիայի կենտրոնական պաշտպան Հոլգեր Բադշտուբերը պատասխանել է լրագրողների հարցերին.

-Հոլգեր մենք խոսեցինք այն մասին, որ դու այս մրցաշրջանում բավականին շատ հանդիպումներ անցկացրեցիր: Ի
՞նչպես կգնահատես անցած մրցաշրջանը:

-Կարծում եմ լավ, քանի որ եղան բավականին մեծ թվով հանդիպումներ, ընդ որում շատ բարձր մակարդակի և վճռորոշ խաղեր:
Այդպիսի խաղերը "մարսելը" շատ դժվար է: Սակայն այժմ մենք ունեցանք բավականին ժամանակ, որպեսզի մի քիչ հեռանանք ֆուտբոլից և վերգտնենք մեզ: Բայց արդեն հիմա մենք պատրաստ ենք անցնել նոր խնդրի:

-Քո ֆուտբոլային աճը ուղղակի անհավանական է: 2010 թվականին դու առաջին անգամ հայտնվեցիր բարձր մակարդակի ֆուտբոլային ասպարեզում և այժմ դու, թե ակումբում և թե հավաքականում համարվում ես հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ի
՞նչպես ես դու հաղթահարում այդպիսի կտրուկ վերելքը:

-Այո ամեն ինչ հեշտ չէր, բայց ես հաղթահարեցի այն: Տպավորիչ էր, երբ 2010 թվականին մրցաշրջանը ավարտեցինք երկու տիտղոսներով, սակայն ցավոք այդ տարի մենք զիջեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Այդ տարին հատկանաշական էր նրանով, որ ես մասնակցեցի աշխարհի առաջնությանը և առաջին երկու խաղերում հայտնվեցի մեկնարկային կազմում: Սակայն ես կարողացա դիմակայել մրցակցությանը և ինչպես տեսնում ենք ընգրկվեցի հավաքականի կազմում և հնարավորություն ստացա մասնակցել Եվրո 2012-ին: Ես այժմ երջանիկ եմ, որ հանդիսանում եմ ազգային հավաքականի մի մասնիկը:


-Այժմ թերթերում շատ են գրում կենտրոնական պաշտպանների մասին և դրանց շարքում, որպես հիմնական կազմի ֆուտբոլիստը միշտ նշվում է ձեր անուն: Ի
՞նչպես ես դա ընդունում:

-Իհարկե ես դա ընդունում եմ շատ դրականորեն, բայց պետք չէ մոռանալ, որ դա այդքան հեշտ չի տրվում և ես պետք է միշտ ապացուցեմ, որ ես արժանի եմ հիմնական կազմում հանդես գալու համար: Այդուհանդերձ ինձ համար կարևորը մարզչի որոշումն է և դրան եմ ես միշտ ուշադրություն դարձնում:

- Այժմ թիմը լիովին համալրված է և առջևում կարևորագույն ստուգատեսն է` Եվրո-2012-ը: Ի
՞նչ կավելացնեք այս կապակցությամբ:

-Հաջորդ շաբաթ մեզ պետք է սրել վարժությունները և մեր խաղը բերել առավելագույն մակարդակի:
Դիտումներ: 559 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0