14:43 ԲԱԴՇՏՈՒԲԵՐ " ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՄԵՆՔ ԵՐԿՐՈՐԴԸ ՉԵՆՔ ԼԻՆԻ " | |
Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Հոլգեր Բադշտուբերը լավատեսորեն է նախապատրաստվում Եվրո 2012-ին: -Պարոն Բադշտուբեր, դուք պատրա՞ստ եք լինել Գերմանիայի հավաքականի պաշտպանության գլխավորողը. - Ես չեմ կարծում, որ ճիշտ է ինձ անվանել պաշտպանության գլխավորող: Ես ուզում եմ ստանձնել Եվրո-ում կարեւոր դեր, ես տեսնում եմ իմ առջեւ դրված խնդիրը, յուրաքանչյուր խաղում ցույց տալ իմ հմտությունները, լինել պատասխանատու: Դա անելու համար ես ստիպված եմ տալ հրահանգները: Դա վերաբերվում է հատկապես կիսապաշտպաններին: - Ինչու՞ եք կարծում, որ դուք ի վիճակի եք դա անել. - Իմ ետեւում մնաց շատ կարեւոր մրցաշրջան, այն առումով, որ ես կարողացա բարելավել իմ հմտություններս: Որպես կենտրոնական պաշտպան ես խաղացել եմ Բավարիայի եւ ազգային թիմի բոլոր կարեւորագույն խաղերում, բացի, իհարկե, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից: Դա ինձ վստահություն է տալիս. ![]() - Բավարիայի կազմում դուք կորցրեցիք հնարավոր բոլոր մրցանակները: Ինչու՞ եք կարխում,որ պիտի հաղթեք Եվրո 2012-ը: - Մենք հավատում ենք, որ կարող ենք դա անել: Բայց մենք պետք է կենտրոնացված խաղանք յուրաքանչյուչ խաղում և մեր առավելագույնով: Բավարիայում մեզ դա չեր հերիքում: Երեք եզրափակիչների պարտություններն էլ, ինձ համար ամենաուժեղ շարժառիթներն են հանդիսանում: Ես ցանկանում եմ հաղթել, որևէ կարևոր մրցաշարում: - Ինչպե՞ս եք գնահատում ձեր սեփական հմտությունների աճը համեմատած 2010 թ աշխարհի գավաթի հետ: - Շատ է փոխվել: Ավելացել է վստահությունը եւ մասնագիտական փորձը. - Ի՞սկ ֆիզիկական մարզավիճակը: - Չափազանց փոխվել է: Օրինակ, աշխարհի գավաթի ընթացքում ես կշռում էի 78 կգ: Այժմ 84կգ: Այսօր ես կարող եմ հանգիստ ինչ-որ մեկին տեղաշարժեմ: Այժմ ես վստահորեն հաղթահարում եմ իմ բոլոր մենամարտերը խաղի ժամանակ, իսկ երկրորդ հարկում, ես զգում եմ ինձ շատ լավ: - Դուք զբաղվում ե՞ք մարզասրահում - Այո, սովորական մարզումից հետո թիմի հետ, ես գրեթե միշտ մարզվում եմ մարզասրահում: Մոտ 30 րոպե, երբեմն նույնիսկ 60 րոպե: Բայց ես աշխատում սովորական, թեթև քաշերի հետ: - Խոսելով մկանների մասին պետք է հիշել, որ առաջին խաղում անհրաժեշտ է դիմադրել Ռոնալդուին... - Մենք, Բավարացիներց գիտենք ինչպես դիմակայել այդ ֆուտբոլիստին: Բայց Պորտուգալիան դա միայն Ռոնալդուն չէ: Նրանք ունեն բազմաթիվ այլ բարձրակարգ խաղացողներ: - Ճիշտն ասացեք, դուք ուրա՞խ էիք, որ չէիք խաղալու եզրափակչում է Չեմպիոնների լիգայի: - Ոչ իհարկե: Ես իրոք, ցանկանում էի խաղալ: Այդպիսի հնարավորություն հանդես գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում եւ այն էլ սեփական դաշտում, լինում է կյանքում մեկ անգամ : Խաղից հետո ես երկար եմ մտածել, թե ինչ կպատահեր, եթե ես կարողանաի մասնակցել խաղին: Ես կարծում եմ, եթե ես լինեի խաղադաշտում, ես ուղղակի կվերցնեի գնդակը ձեռքերով և ուղղակի կգնայի գոլ խփելու: - Բաստիանը` ձեր ընկերը, չիրացրեց 11 մետրանոցը և բացի այդ նա կարող է բաց թողնել Պորտուգալիայի դեմ խաղը: Ինչպե՞ս է նա հաղթահարելու այդ վիճակը: - Նա իմ մոտ լավ տպավորություն է թողել: Իհարկե, նա ծանր է տարել այն փաստը, որ չի իրացրել 11 մետրանոց հարվածը, բայց նա մեծ խաղացող է: Հետագայում այն նա կդառնա ավելի օգտակար խաղացող ակումբի եւ ազգային թիմի համար: Հուսով եմ, որ նա դա ցույց կտա այն շաբաթ օրը: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |