Ուրբաթ, 29.03.2024, 09:50
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 13 » ԲԱՍԼԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԿՀՌՉԱԿՎԻ ԲԱՎԱՐԻԱՆ
09:53
ԲԱՍԼԵՐԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԿՀՌՉԱԿՎԻ ԲԱՎԱՐԻԱՆ
Գերմանիայի հավաքականի և Բավարիայի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը կարծում է, որ Բավարիան, այս մրցաշրջանում կարող է նվաճել Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը:

"Ազգային առաջնությունում երեք անգամ անընդմեջ հաղթելը շատ բարդ գործ է, իսկ Բորուսիան դեռևս չի դարձել, այն գրանդը, որը կարող է երրորդ անգամ չեմպիոն հռչակվել: Ընթացիկ մրցաշրջանում Բորուսիայի առջև կլինեն այլ խնդիրներ: Մասնավորապես Չեմպիոնների լիգայում նրանք հայտնվել են բավականին բարդ խմբում և պետք է ձգտեն նվաճել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: 

Ինչ վերաբերվում է Բավարիային, ապա թիմը համալրվել է անհրաժեշտ որակի ֆուտբոլիստներով և արդեն ունի պահեստայինների երկար նստարան: Այնպես, որ ամեն ինչ մյունխենցիների ձեռքերում է",- Բասլերի խոսքերը մեջբերում է Stern-ը:

Դիտումներ: 487 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0