Ուրբաթ, 19.04.2024, 13:25
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 8 » ԲԱՎԱՐԻԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ PAULANER-Ի ՀԵՏ
11:55
ԲԱՎԱՐԻԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ PAULANER-Ի ՀԵՏ
Մյունխենի «Բավարիան» երկարաձգել է համագործակցությունը իր գլխավոր հովանավորներից մեկի՝ Paulaner գարեջրի ընկերության հետ: Այս մասին հաորդում է SportsPro-ն: «Բավարիայի» համար նման հովանավոր ունենալը շատ կարևոր է, քանի որ այն երկրամասը, որը ներկայացնում է ակումբը, հայտնի է իր գարեջրով և այդ խմիչքի նկատմամբ տեղի բնակիչների մեծ սիրով։

Այս համագործակցության մեկնարկը տրվել է 2003 թվականին: Կողմերը համաձայնվել են երկարաձգել պայմանագիրը մինչև 2016 թվականը: Իր հերթին, Paulaner-ը պահպանում է ավելի վաղ անցկացվող բոլոր մարքեթինգային ակցիաների իրավունքները: Խոսքը գնում է «Բավարիայի» մարզադաշտի տարածքում և դրա մերձակայքում գործող ֆան-գոտու կազմակերպման, ինչպես նաև հայտնի մարքեթինգային ակցիայի իրավունքի մասին, ինչն ընկերությանը թույլ է տալիս մրցաշրջանի ընթացքում երկրպագուներից ընտրել ամենաակտիվներին և կազմակերպել ֆուտբոլային խաղ՝ «Բավարիայի» հիմնական թիմի և երկրպագուների հավաքականի միջև։
Դրանից բացի, Paulaner-ը կստանա «Ալյանց Արենայի» VIP-օթյակի տոմսերի մեծ քվոտա: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց փորձագետները գտնում են, որ Paulaner-ի հետ համագործակցությունը 4 մլն դոլար կբերի «Բավարիային» մեկ մրցաշրջանի ընթացքում:

Աղբյուր` Sportarmenia.com
Դիտումներ: 510 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0