Ուրբաթ, 26.04.2024, 16:54
Գլխավոր » 2014 » Նոյեմբեր » 1 » «Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ». վիճակագրություն
12:40
«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ». վիճակագրություն

Բունդեսլիգայի 10-րդ տուրի կարևորագույն իրադարձությունը տեղի կունենա Մյունխենում, ուր «Բավարիա»-ն կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Երկու հեղինակավոր գերմանական ակումբները միմյանց հետ Բունդեսլիգայի շրջանակում հանդիպել են 90 անգամ, որից 39 դեպքում հաղթանակ են տոնել մյունխենցիները, 23 դեպքում՝ դորտմունդցիները, իսկ 28 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Գնդակների տարբերությամբ «Բավարիա»-ն նույնպես զգալի առավելություն ունի՝ 167-114:

9 տուրից հետո «Բավարիա»-ն 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մինչդեռ Դորտմունդի «Բորուսիա»-ն 7միավորով գտնվում է 15-րդ տեղում:  9 խաղում Գվարդիոլայի սաները մրցակիցների դարպասներ գրավել են 21 անգամ, իսկ սեփական դարպասը ընդունել են ընդամենը 2 գոլ: Ինչ վերաբերվում է «Բորուսիա»-ին, ապա Կլոպի սաները այդ առումով առաջնության վատագույն թիմերից մեկն են հանդիսանում: Դորտմունդցիները ընթացիկ մրցաշրջանում խփել են 10 գոլ, իսկ սեփականը ընդունել են 15 գոլ: 

Ընթացիկ մրցաշրջանի վիճակագրական տվյալները՝

Գոլեր

«Բավարիա»՝ 21
«Բորուսիա»՝10

Բաց թողած գոլեր
«Բավարիա»՝ 2
«Բորուսիա»՝15

Հարվածներ դարպասին

«Բավարիա»՝ 167
«Բորուսիա»՝159

Փոխանցումների ճշգրտություն

«Բավարիա»՝ 87 %
«Բորուսիա»՝78 %

Անհատական մենամարտեր

«Բավարիա»՝ 1733 
«Բորուսիա»՝1999

Դիտումներ: 605 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0