Երեքշաբթի, 23.04.2024, 20:15
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 6 » ԲԱՎԱՐԻԱ - ՀՈՖԵՆՀԱՅՄ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23:09
ԲԱՎԱՐԻԱ - ՀՈՖԵՆՀԱՅՄ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բավարիան յոթերորդ տուրում սեփական հարկի տակ երկու գնդակ ուղարկելով Հոֆենհայմի դարպասը նշեց բունդեսլիգայում իր յոթերորդ անընդմեջ հանղանակը: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հանդիպման հետխաղյա մեկնաբանությունները:


"Հաշվի առնելով այն փաստը, որ երեքշաբթի օրը մենք ունեցանք բարդ հանդիպում, այսօր մենք ցուցադրեցինք լավ խաղ: Մենք լավ էինք պաշտպանությունում՝ չթողնելով Հոֆենհայմին գոլային պահեր ստեղծել: Մենք խաղի սկզբից տիրեցինք նախաձեռնությանը: Ես գիտեի, որ առաջին գոլից հետո մենք անպայման կխփենք նաև երկրորդը: Բայց կարևորը պաշտպանության հիանալի խաղն էր", - նշել է Յուպ Հայնկեսը:

"Շատ կարևոր էր հաղթել այս խաղը Չլ-ում պարտությունից հետո: Այդպիսի պարտություններ լինում են: Մենք պետք է միշտ խաղանք այսօրվա նման լավ պաշտպանությունում: Մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում: Դժվար կլինի, բայց ես հույս ունեմ, որ ամենինչ լավ է լինելու: Պետք չէ հույսը դնել մյուս թիմերի վատ հանդես գալու վրա", - նշել է Ֆրանկ Ռիբերին:

"Մենք հաղթեցինք յոթերորդ խաղը յոթ խաղում: Մենք չենք կարող դժգոհել: Այժմ կարող ենք հանգիստ գնալ նշելու Օկտոբերֆեստը", - նշել է Բաստիան Շվայնշտայգերը:

Դիտումներ: 456 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0