Ուրբաթ, 26.04.2024, 11:07
Գլխավոր » 2014 » Հունիս » 2 » Լուկաս Ռիդերի հրեշավոր և ճակատագրական սխալը. տեսանյութ
15:20
Լուկաս Ռիդերի հրեշավոր և ճակատագրական սխալը. տեսանյութ

«Բավարիա»-ի երկրորդ թիմը 3-րդ լիգայի անցումային խաղերում ցավալիորեն չի կարողացել հաղթահարել «Ֆորտունա Քյոլն»-ի արգելքը: Ամենացավալին այն է, որ մյունխենցներին ընդամենը մի քանի վայրկյան չի բավականացրել նպատակին հասնելու համար: Խաղի վերջին րոպեին «Բավարիա»-ի դարպասապահ Լուկաս Ռիդերը հրեշավոր սխալ է թույլ տվել, որից հետո մրցակցին հաջողվել է խփել դիմակայության վճռորոշ գոլը: Հատկանշական է, որ Ռիդերը հանդիսանում է «Բավարիա»-ի առաջին թիմի երրորդ դարպասապահը: 

Հավելենք, որ այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր «Ֆորտունա»-ի 1:0 հաշվով հաղթանակով: Երկու խաղերի արդյունքում «Ֆորտունա»-ն հաղթեց մրցակցի հարկի տակ խփած գոլի կանոնով և հաջորդ մրցաշրջանում երրորդ լիգայում հադես գալու իրավունք ստացավ,  Իսկ «Բավարիա II»-ը կշարունակի հանդես գալ Բավարիա Ռեգիոնալլիգայի խաղարկությունում:

 

Դիտումներ: 540 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0