Ուրբաթ, 29.03.2024, 04:53
Գլխավոր » 2014 » Դեկտեմբեր » 14 » Armfootball.com. «Բավարիա» Մյունխեն. Գերմանական անխափան մեքենան
14:12
Armfootball.com. «Բավարիա» Մյունխեն. Գերմանական անխափան մեքենան

Երեւում է Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կրկին չի հանդիպելու լուրջ մրցակցության:

Բավարացիները հերթական տուրի արտագնա խաղում մրցեցին մրցաշարային աղյուսակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Աուգսբուրգի» հետ: Գերմանական լրատվամիջոցներն այդ հանդիպումն համարում էին տուրի կենտրոնականը: Չէ՞ որ առաջնության երրորդ թիմը սեփական հարկի տակ ընդունելու էր առաջատարին եւ գործող չեմպիոնին:

Տանտերերին հաջողվեց դիմադրել ահեղ մրցակցին միայն մեկ խաղակես, որից հետո անզոր էին որեւէ բան անել: Մյունխենցիները, երկրորդ երիտասարդությունն ապրող Արիեն Ռոբենիգլխավորությամբ, չորս անպատասխան գնդակ ուղարկեցին մոտակա մրցակիցներից մեկի դարպասը եւ 15 րոպեների ընթացքում հանեցին բոլոր հարցերը խաղի վերաբերյալ:

Այս հանդիպումը լրիվ արատցոլում է այն պատկերը, որն այսօր առկա է Բունդեսլիգայում: Գվարդիոլայի թիմը արժանի մրցակից չունի եւ գրեթե պարզ է, որ բավարացիները հերթական անգամ ապահովելու են չեմպիոնությունը ժամանակից շուտ: Մոտակա հետապնդողից՝ «Վոլֆսբուրգից», «Բավարիան» առաջ է անցել 10 միավորով: Ճիշտ է, այսօր երեկոյան «Գայլերը» դեռ հանդիպում պետք է անցկացնեն, բայց միեւնույն է  մյունխենյան ակումբն արդեն ապահովել է առաջնության աշնանային չեմպիոնի կոչումը:

Անցկացրած 15 խաղերում «Բավարիան» մրցակցի դարպասն է ուղարկել 37 գոլ՝ բաց թողնելով ընդամենը 3-ը: Մրցակցիների նկատամամբ ունեցած «Բավարիայի» առավելությունն ընդգծվում է նաեւ խաղերի ժամանակ Գվարդիոլայի թիմի տարածքային ահռելի առավելությամբ՝ այն հասնում է գրեթե 80 տոկոսի:

Պատահական չէ, որ մինչ այս պահը «Բավարիան» միայն երեք անգամ է ձեռքից բաց թողել չեմպիոնությունը, երբ առաջնության առաջին հատվածն ավարտել է առաջին հորիզոնականում: Երեքից երկուսի դեպքում մյունխենցիներից առաջ են անցել Բրեմենի «Վերդերն» ու Դորտմունդի «Բորուսիան»:

Հարկ է նշել, որ երկու թիմերն էլ ներկա պահին գոյության պայքար են մղում մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում, մինչդեռ «Բավարիան» շարունակում է իշխել առաջնությունում եւ քարը քարի վրա չթողնել մրցակիցներին: Չնայած այս ամենին՝ փաստն այն է, որ գերմանական վեց թիմեր երկիրը գարնանը ներկայացնելու են եվրոգավաթներում: Սա փայլուն արդյունք է գերմանական ակումբային ֆուտբոլի համար, ինչը հերթական անգամ ցույց է տալիս «Բավարիայի» իրական ուժը: Թիմեր, որոնք բացարձակ անելիք չունեն բավարացիների հետ խաղերում, եվրոասպարեզում ամեն կերպ ապացուցում են իրենց եւ Բունդեսլիգայի բարձր մակարդակը:

Իրոք, Բունդեսլիգան վերջին տարիներին զգալիորեն առաջադիմել է, սակայն դա «Բավարիային» չի վերաբերում: Չէ՞ որ այն աշխատել է եւ աշխատում է ինչպես գերմանական անխափան մեքենան:

ArmFootball.com

Դիտումներ: 900 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0