Ուրբաթ, 26.04.2024, 15:26
Գլխավոր » 2013 » Դեկտեմբեր » 22 » «Բավարիա»-ն` աշխարհի ակումբային չեմպիոն. տեսանյութ
01:26
«Բավարիա»-ն` աշխարհի ակումբային չեմպիոն. տեսանյութ
Մարոկկոյում ավարտվեց աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը: Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիա»-ն 2:0 հաշվով հաղթեց առաջնության կազմակերպիչ երկրի չեմպիոն «Ռաջա Կասաբլանկա»-ին: 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դանտեն, իսկ 22-րդ րոպեին Տիագոն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը: Արդյունքում մյունխենյան ակումբը ընթացիկ մրցաշրջանում նվաճեց իր 5-րդ տիտղոսը: Մինչ այդ «Բավարիա»-ին հաջողվել էր հաղթանակի հասնել Բունդեսլիգայի, Գերմանիայի գավաթի, Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկություններում:
Նշենք, որ 3-րդ տեղի համար խաղում Լիբերտադորեսի գավաթիակիր «Ատլետիկո Մինեյրո»-ն 3:2 հաշվով հաղթեց Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Գուանչժոու Էվերգրանդ»-ին:

«Բավարիա» - «Ռաջա»`2:0
Գոլեր` Դանտե 7', Տիագո 22' 




Դիտումներ: 442 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0