Շաբաթ, 20.04.2024, 04:07
Գլխավոր » 2014 » Մարտ » 26 » «Բավարիա»-ն` Գերմանիայի 24-ակի չեմպիոն. տեսանյութ
00:58
«Բավարիա»-ն` Գերմանիայի 24-ակի չեմպիոն. տեսանյութ

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության ավարտից  յոթ տուր առաջ հռչակվեց 2013/2014 մրցաշրջանի խաղարկության չեմպիոն:  27-րդ տուրում մյունխենցիները  արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ Բեռլինի «Հերտա»-ի նկատմամբ և անհասանելի դարձավ իրեն հետապնդող մրցակիցների համար: 27 տուրից հետո բավարական գրանդը իր ակտիվում ունի 77 միավոր և մրցաշարային աղյուսակում 22 միավորով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցնող Դորտմունդի «Բորուսիա»-ին: 

«Բավարիա»-ն իր պատմության ընթացքում 24-րդ անգամ հռչակվեց  Գերմանիայի չեմպիոն:  Ընդ որում «Բավարիա»-ն դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենավաղաժամ չեմպիոնը: Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բավարիա»-ին հաջողվել էր չեմպիոն դառնալ առաջնության ավարտից 6 տուր առաջ: Այդպիսով մյունխենյան գրանդը բարելավեց իր ռեկորդը:

«Հերտա» - «Բավարիա»`1:3
Գոլեր` Ռամոս 66' (11մ) – Կրոս 6’, Գյոտցե 14’, Ռիբերի 79’

 

Դիտումներ: 539 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0