Շաբաթ, 27.04.2024, 05:59
Գլխավոր » 2013 » Նոյեմբեր » 24 » «Բավարիա»-ն Դորտմունդում ջախջախեց «Բորուսիա»-ին.տեսանյութ
01:03
«Բավարիա»-ն Դորտմունդում ջախջախեց «Բորուսիա»-ին.տեսանյութ
Ֆուտբոլային Եվրոպայի գլխավոր դիմակայությունը կայացավ Դորտմունդում, ուր Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում «Բորուսիա»-ն հյուրընակլեց երկրի գործող չեմպիոն և առաջատար «Բավարիա»-ին: Թիմերը հանդիպմանը մոտեցան կադրային խնդիրներով: Հատկապես դրությունը լուրջ էր «Բորուսիա»-ի մոտ, որը այս խաղից առաջ կորցրել էր հիմնական կազմի երեք պաշտպանների: Մաթս Հյումելսը, Նեվեն Սուբոտիչը և Մարսել Շմելցերը չկարողացան օգնել իրենց թիմին:  Մյունխենցիների կազմում նույնպես կան զգալի կորուստներ կային:  Նույն պատճառներով  խաղը բաց թողեցին  Ֆրանկ Ռիբերին և Բաստիան Շվայնշտայգերը: 
Հանդիպման առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում: Սկզբում ակտիվ էին հյուրերը, իսկ խաղակեսի վերջնամասում ավելի վտանգավոր էին գրոհում դորտմունդցիները: Երկրորդ խաղակեսում հյուրերը գերազանցեցին տանտերերին: 56-րդ րոպեին Գվարդիոլան մարտի նետեց «Բորուսիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին, ում դորտմունդցի երկրպագուները ընդունեցին սուլոցների ներքո: Այդուհանդերձ այդ հանգամանքը Գյոտցեին չխանգարեց դառնալ հանդիպման գլխավոր հեսրոսը: 66-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպանը խոցեց իր նախկին թիմակիցների դարպասը: Դրանից հետո Հենրիխ Մխիթարյանը հիանալի շանս ստացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն հարմարավետ դիրքից չկարողացավ գրավել Նոյերի պաշտպանած դարպասը: Այդ դվագից անիմջապես հետո Մխիթարյանը փոխարինվեց: Խաղի մնացած ժամանակահատվածում դրության տերը մյունխենցիներնե էին: Խաղավերջում գնդակը, ևս երկու անգամ հայտնվեց «Բորուսիա»-ի դարպասում: Արիեն Ռոբենը և Թոմաս Մյուլլերը ավելի տպավորիչ դարձրեցին իրենց թիմի հաղթանակը: Այսպիսով «Բավարիա»-ն 4 տարվա ընդմիջումից հետո կրկին հաղթեց Դորտմունդում և 13 տուրից հետո միավորների  տարբերությունը «Բորուսիա»-ի նկատմամբ հասցրեց 7-ի: Դորտմունդցիների սայթաքումից հիանալի օգտվեց նաև երրորդ տեղում ընթացող «Բայերը» և շրջանցելով դորտմունդցիներին` ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:

«Բորուսիա» - «Բավարիա»`0:3
Գոլեր` Գյոտցե 66’, Ռոբեն 85’, Մյուլլեր 87’




Դիտումներ: 593 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 3
0  
3 BayernMunchen   (31.12.2013 18:00) [Նյութ]
HN dortmund GITEIQ HESHT KMARSEIQ SUPERGAVATI XAX@ (2-4) cool cool cool bye bye bye bye
SHNORHAVOR

0  
2 AnyHa   (04.12.2013 20:39) [Նյութ]
bravooooooooooooooooooooo biggrin biggrin biggrin biggrin

+3  
1 Rusher   (24.11.2013 10:08) [Նյութ]
jaaaaaaaaaaan ba urish dzev chere kara lineeeer vor Schweinsteigern u Riberin el xaxayn mi 0 7 kkreer hastaaat biggrin biggrin biggrin biggrin biggrin

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0