Շաբաթ, 27.04.2024, 01:37
Գլխավոր » 2014 » Նոյեմբեր » 1 » «Բավարիա»-ն համառ պայքարում պարտության մատնեց «Բորուսիա»-ին. տեսանյութ
22:59
«Բավարիա»-ն համառ պայքարում պարտության մատնեց «Բորուսիա»-ին. տեսանյութ

Բունդեսլիգայի 10-րդ տուրի գլխավոր դիմակայության շրջանակում միմյանց հետ մրցեցին չեմպիոն «Բավարիա»-ն և փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»-ն: Մյունխենում կայացած խաղն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով: Հանդիպումն անցավ «Բավարիա»-ի բացահայտ առավելությամբ: Խաղասկզբում թիմերը փոխանակվեցին մեկական վտանգավոր պահով: Սկզբում Արյեն Ռոբենի հարվածից հետո Վայդենֆելլերը փրկեց իր թիմին վերահաս գոլից, իսկ քիչ անց Հենրի Մխիթարյանը կարող էր առաջ մղել իր թիմին, սակայն հայ խաղացողի տուգանայինի մատույցների մոտից կատարած հարվածից հետո գնդակը շոշափեց ուղղահայ դարպասաձողը: Կարելի է ասել, բացի խփած գոլից «Բորուսիա»-ն խաղի ընթացքում նման սպառնալիք, այլևս չստեղծեց Նոյերի դարպասի մոտ: 

Չնայած նրան, որ «Բավարիա»-ն մեծ առավելություն ուներ, այդուհանդերձ հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: «Բորուսիա»-ի հազվադեպ գորհներից մեկը ավարտվեց Մարկո Ռոյսի խփած գոլով: Տվյալ դրվագում հիանալի համագործակցեցին Օբամեյանգը, Մխիթարյանը և Ռոյսը: Բաց թողած գոլից հետո «Բավարիա»-ն մեծացրեց ճնշումը մրցակցի պաշտպանական դիրքերի վրա և հաշիվը հավասարեցնելու համար բազմաթիվ հնարավորություններ ստեղծեց: Սակայն գնդակը համառորեն չէր ցանկանում հայտնվել Վայդենֆելլերի պաշտպանած դարպասում: Հարկ է նշել, որ «Բորուսիա»-ն կարողանում էր գրագիտորեն փակել ազատ տարածությունները և շատ ժամանակ «Բավարիա»-ին թույլ չէր տալիս արագորեն զարգացնել իր գրոհները: Սակայն Կլոպի թիմին չհաջողվեց ամբողջ խաղի ընթացքում նման կերպ գործել, ինչի արդյունքում հյուրերի պաշտպանությունը ճեղքեր տվեց: 

Առաջին խաղակեսից հետո վնասվածք ստացած Մաթս Հյումելսի փոխարեն խաղադաշտում հայտնվեց Նեվեն Սուբոտիչը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Գվարդիոլան մարտի նետեց Ֆրանկ Ռիբերիին, ով և կազմակերպեց իր թիմի երկու գոլերը: Առաջին դեպքում Ռիբերի փոխանցումից հետո գնդակը անդրադարձավ Նեվեն Սուբոտիչից և հայտնվեց Լևանդովսկու մոտ, ով և դիպուկ հարվածով խոցեց իր նախկին թիմի դարպասը: Քիչ անց Ռիբերին օգտվեց Սուբոտիչի կոպիտ սխալից և ներխուժելով խաղադաշտ, սերբ խաղացողին  ստիպեց իր նկատմամբ խախտել խաղի կանոնները: Արդյունքում մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Արյեն Ռոբենը:  

Ակնհայտ է, որ երկրորդ խաղակեսում «Բորուսիա»-ին չբավականեցրեց թարմությունը, իսկ ահա «Բավարիա»-ն կարողացավ ավելացնել և վերջիվերջո ծնկի բերել մրցակցին: 


Այդպիսով «Բորուսիա»-ն իր 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում և մրցաշարային աղյուսակում նահանջեց 16-րդ տեղ: Ինչ վերաբերվում Է «Բավարիա»-ին, ապա Պեպ Գվարդիոլայի թիմը 24 միավորով հանդիսանում է առաջնության բացահայտ առաջատարը:
 
«Բավարիա» - «Բորուսիա»՝2:1
Գոլեր՝ Լևանդովսկի 72՛, Ռոբեն 86 (11մ) – Ռոյս 31՛

 

 

Դիտումներ: 499 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0