Ուրբաթ, 26.04.2024, 04:08
Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 20 » ԲԱՎԱՐԻԱ - ՎԱԼԵՆՍԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03:05
ԲԱՎԱՐԻԱ - ՎԱԼԵՆՍԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չեմպիոնների լիգայի առաջին խաղում Բավարիան տանում է իր առաջին հաղթանակը՝ հաղթելով Վալենսիային 2:1 հաշվով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետխաղյա մեկնաբանությունները:


" Այս խաղի վերաբերյալ կարող եմ ասել, որ ավելորդ գնդակ բաց թողեցինք, իսկ երկրորդ գնդակը շատ ավելի շուտ պետք է խփած լինեինք: Բայց կարևորը այն է, որ վաստակեցինք երեք միավոր խմբի ամենաբարդ մրցակցի հետ խաղում ", - նշել է Ֆիլիպ Լահմը:

"Շատ կարևոր էր այս խաղում հաղթելը մեզ համար: Հիանալի խաղ ստացվեց: Վալենսիան կարող էր նաև հավասարեցնել խաղի հաշիվը: Պետք է միշտ զգույշ լինել: Իսկ Կրոսի գնդակը պարզապես հիանալի էր", - նշել է Բաստիան Շվայնշտայգերը:

"Մենք ունեինք տարածքային և խաղային առավելություն մրցակցի նկատմամբ: Հատկապես դաշտի կենտրոնում: Ինձ մոտ հիանալի է ստացվում համագործակցությունը թիմի հետ, ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ", - նշել է Խավի Մարտինեսը:

"Այս մրցաշրջանը նոր շանս է մեզ համար: Թիմը հաղթանակների ծարավ է: Այս խաղը շատ լավ ստացվեց մեզ համար: Վալենսիան ուժեղ մրցակից է: Հաջող սկիզբ է հաղթարշավի համար ",- նշել է Արյեն Ռոբենը:

Դիտումներ: 447 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0