Ուրբաթ, 29.03.2024, 04:08
Գլխավոր » 2011 » Նոյեմբեր » 23 » ԲԱՎԱՐԻԱՆ 1/8 ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է (VIDEO)
10:20
ԲԱՎԱՐԻԱՆ 1/8 ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է (VIDEO)
 
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ` Մյունխենցիները սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնելով Վիլյառեալին, կարողացան վաղաժամ նվաճել 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր: 

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Ռիբերիի շնորհիվ մյունխենցիները հաշվի մեջ առաջ անցան: Կարելի է ասել, որ խաղը ընթանում էր մեկ դարպասի ուղղությամբ: Խփած գոլից հետո տանտերերը չբավարարվելով ձեռք բերածով շարունակում էին ճնշում գործադրել մրցակցի պաշտպանական դիրքեր վրա: Վիլյառեալի պաշտպանությունը կրկին տեղիք տվեց խաղի 24-րդ րոպեին, երբ Տիմոշչուկի հեռահար հուժկու հարվածից հետո դարպասաձողից ետ մղված գնդակը, սարդոստայնը մխրճեց` այդ գործում վարպետ համարվող` Մարիո Գոմեսը: Թեև երկրորդ խաղակեսում հյուրերը փոքր-ինչ ուշքի գալով կարողացան մեկ գոլ հեղինակել, այդուհանդերձ Բավարիան վերջնականորեն բոլոր հարցերը հանեց հանդիպման 69-րդ րոպեին, երբ կրկին անգամ աչքի ընկավ Ֆրանկ Ռիբերին`3:1: Այսպիսով Մյունխենի Բավարիան այս հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և դարձավ A խմբի  հաղթողը:
ԲԱՎԱՐԻԱ - ՎԻԼՅԱՌԵԱԼ 3:1
Գոլեր`Ռիբերի 3',
69',
Գոմես 24' -
Դե Գուզման 50'

Դիտումներ: 422 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0