Հինգշաբթի, 18.04.2024, 18:22
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 6 » ԲԱՎԱՐԻԱՆ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
19:29
ԲԱՎԱՐԻԱՆ` ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Գերմանիայի առաջնության ավարտից 7 տուր առաջ «Բավարիա»-ն կարողացավ վաղաժամ հռչակվել Բունդեսլիգայի չեմպիոն և այդպիսով սահմանեց նոր ռեկորդ: Գերմանիայում դեռևս ոչ մի թիմի չէր հաջողվել այդքան վաղաժամ նվաճել չեմպիոնի տիտղոսը:Բացի այդ մյունխենյան գրանդը արտագնա խաղերում վաստակելով` 38 միավոր դարձավ ևս մեկ ռեկորդի հեղինակ: 

Մյունխենյան ակումբը 28-րդ տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Այնտրախտ»-ի նկատմամբ և անհասանելի դարձավ իրեն հետապնդող մրցակիցների համար:

«Բավարիա»-ն կարողացավ պահպանել 20 միավորի տարբերությունը երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ և գործը հասցնել իր տրամաբանական ավարտին:

Այսպիսով Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում չեմպիոն հռաչկվեց 23-րդ անգամ: Այդ ցուցանիշով «Բավարիա»-ն Գերմանիայում նույնպես համարվում բացարձակ ռեկորդակիր:

Բունդեսլիգա. 28-րդ տուր

«Այնտրախտ» Ֆ – «Բավարիա»` 0:1
Գոլ` Շվայնշտայգեր 53’

«Բորուսիա» Դ – «Աուգսբուրգ»` 4:2
Գոլեր`Շիբեր 22’, 52’, Սուբոտիչ 62’, Լևանդովսկի 91' – Բայեր 43’, Վոգտ 45’

«Վերդեր» – «Շալկե» 04`0:2
Գոլեր`Դրաքսլեր 51’, Մարիկա 69’

«Բայեր» – «Վոլֆսբուրգ»` 3:2
Գոլեր` Շյուռլե 12’ – Կյաեր 70’

«Բորուսիա» Մ – «Գրոյտեր» Ֆյուրտ` 1:0
Դե Յոնգ 74’

Shamshyan.com


Դիտումներ: 428 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0