| 23:34 ԲԱՎԱՐԻԱՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ(ՎԻԴԵՈ) | |
| Մինչ Շտուտգարտ-Բավարիա հանդիպման մեկնարկը կայացավ Բորուսիա-Կայզերսլաուտեռն հանդիպումը, ուր գրանցվեց ոչ-ոքի` 1:1 արդյունք: Բավարիան կարողացավ օգտվել իր անմիջական մրցակցի միավորների կորստից և իր մրցակցի նկատմամբ առավելության հասավ 1:2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեցին դաշտի տերերը: Գեղեցիկ հարվածով 6-րդ րոպեին աչքի ընկավ Քրիստիան Գենտները: Բաց թողած գնդակից հետո Մյունխենիցները տիրեցին նախաձեռնությանը և շատ արագ կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը:  Աջ եզրից կատարած փոխանցումից աչքի ընկավ Մարիո Գոմեսը: Հանդիպման վճռորոշ պահերից մեկը տեղի ունեցավ 29-րդ րոպեին, երբ Քրիստիան Մոլինարոն Ռոբենի դեմ կոպիտ խաղի համար ստանալով երկրորդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից: Շտուտգարտի ֆուտբոլիստներըը մնալով 10 հոգով կարողացան ոչ-ոքի արդյունքը պահպանել մինչև 57-րդ րոպեն:Գնդակի գեղեցիկ խաղարկումից հետո կրկին աչքի ընկավ Մարիո Գոմեսը` դառնալով դուբլի հեղինակ: Այսպիսով Բավարիան հերթական կարևորագույն հաղթանակը տոնեց և առաջին շրջանի ավարտից մեկ տուր առաջ վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսկը: ՇՏՈՒՏԳԱՐՏ -ԲԱՎԱՐԻԱ 1:2 գոլեր` Գենտներ 6' - Գոմես 13',57'  ՇՏՈՒՏԳԱՐՏ: ՈՒԼՐԻԽ - ԲՈԿԱ, ՏԱՇՉԻ, ՄԱԶԱ, ՄՈԼԻՆԱՐՈ
 - ԿՎԻՍՏ, ԳԵՆՏՆԵՐ (ԿԱԿԱՈՒ 70')
 - ՀԱՌՆԻԿ, ՀԱՅՆԱԼ (ՆԻԴԵՐՄԱՅԵՐ 87'), ԳԵԲՀԱՐՏ
 - ՇԻԲԵՐ (ՊՈԳՐԵԲՆՅԱԿ 70') Գլխավոր մարզիչ: ԼԱԲԱԴԻԱ  ԲԱՎԱՐԻԱ: ՆՈՅԵՐ - ՌԱՖԻՆՅԱ, ՎԱՆ ԲՈՒՅՏԵՆ, 
ԲԱԴՇՏՈՒԲԵՐ, ԼԱՀՄ
 - ՏԻՄՈՇՉՈՒԿ, ԿՐՈՍ
 - ՌՈԲԵՆ (ԲՈԱՏԵՆԳ 85'), ՄՅՈՒԼԵՐ (ԼՈՒԻՍ ԳՈՒՍՏԱՎՈ 79'), ՌԻԲԵՐԻ (ԱԼԱԲԱ 79')
 - ԳՈՄԵՍ Գլխավոր մարզիչ: ՀԱՅԿԵՆՍ Զգուշացումներ` ՄՈԼԻՆԱՐՈ,ԳԵՆՏՆԵՐ,ԲՈԿԱ,ՆԻԴԵՐՄԱՅԵՐ/ՄՅՈՒԼԵՐ,ԲԱԴՇՏՈՒԲԵՐ,ՌԱՖԻՆՅԱ,ԳՈՄԵՍ Հեռացում` ՄՈԼԻՆԱՐՈ | |
|  | |
| Մեկնաբանություններ: 0 | |
