Երեքշաբթի, 16.04.2024, 13:47
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 28 » ԲԱՎԱՐԻԱՆ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ՊԱՐՏՎԵՑ ԲԱՅԵՐԻՆ
23:12
ԲԱՎԱՐԻԱՆ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ՊԱՐՏՎԵՑ ԲԱՅԵՐԻՆ

Գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի Ալյանս Արենա մարզադաշտում, որտեղ Բավարիան հյուրընկալեց Լեւերկուզենի Բայերին:

Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց Բայերի հարձակվող Շտեֆան Կիսլինգը: 77-րդ րոպեին Բավարիայի հարձակվող Մարիո Մանջուկիչը՝ հաղթելով երկրորդ հարկում, խփեց մյունխենցիների պատասխան գնդակը, սակայն խաղի ավարտից երեք րոպե առաջ Ժերոմ Բոատենգի անփույթ ինքնագոլի պատճառով Բավարիան պարտվեց 1:2 հաշվով:

Բավարիան առաջին պարտությունը կրեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, բայց 24 միավորով մնաց առաջին տեղում: Բայերը վաստակեց 15 միավոր եւ հավասարվեց չորրորդ տեղում գտնվող Դորտմունդի Բորուսիային:

ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. Բավարիա - Բայեր Լևերկուզեն 1:2

Մարիո Մանջուկիչ, 77 – Շտեֆան Կիսլինգ, 42, Սիդնեյ Մեմ, 87

Դիտումներ: 485 | Ավելացրեց: sergoaslan | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0