Ուրբաթ, 26.04.2024, 03:59
Գլխավոր » 2012 » Մարտ » 17 » «ԲԱՎԱՐԻԱՆ» «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ԵՎ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է ԳՏՆՎՈՒՄ
10:27
«ԲԱՎԱՐԻԱՆ» «ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ԵՎ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է ԳՏՆՎՈՒՄ

«Մարսելի» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունից հետո իր թիմի քառորդ եզրափակչի մրցակցին` Մյունխենի «Բավարիային» համեմատել է «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ:

«Իհարկե, «Բավարիայի» հետ շատ դժվար է լինելու: Բնականաբար, մենք ուզում էինք խուսափել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ հանդիպումներից, սակայն մյունխենցիները նրանց հետ նույն մակարդակի վրա են գտնվում:

«Բավարիայի» դեմ կխաղանք այնպես, ինչպես «Ինտերի» հետ, սակայն լավ չէ, որ պատասխան խաղը կայանալու է երեքշաբթի օրը` «Մոնպելյեի» դեմ խաղից ընդամենը 3 օր հետո: Եթե մենք կարողանանք առավելություն ստանալ առաջին խաղից հետո, ինչպես եղավ «Ինտերի» հետ, ապա դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ: Սակայն «Ալյանս-Արենայում» մեր բոլոր խաղացողները պետք է ներդնեն իրենց ողջ ուժերը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում «Մարսելի» պաշտոնական կայքը:

Դիտումներ: 455 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0