Երեքշաբթի, 07.05.2024, 18:12
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 30 » Բավարիան ցավալի պարտություն կրեց Ռեալից և դուրս մնաց ՉԼ-ից. տեսանյութ
02:08
Բավարիան ցավալի պարտություն կրեց Ռեալից և դուրս մնաց ՉԼ-ից. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը Մյունխենում անսպասելի հաշվով հաղթանակ տարավ «Բավարիա»-ի նկատմամբ:  «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց իսպանական գրանդի 4:0 հաշվով հաղթանակով: Արդեն 20-րդ րոպեից հետո «Բավարիա»-ն նոկաուտի ենթարկվեց, երբ Ռամոսը երկրորդ անգամ գլխի հարվածով ձեռնունայն թողեց Մանուել Նոյերին: Մինչ ընդմիջման գնալը Ռոնալդուն երրորդ անգամ խոցեց բավարական ակումբի դարպասը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Բավարիա»-ն ոչ մի կերպ չկարողացավ ուշքի գալ, իսկ «Ռեալ»-ը ավելի մեծացրեց հաշվի մեջ եղած տարբերությունը: 90-րդ րոպեին Ռոնալդուն տուգանային հարվածով դիմակայության վերջակետը դրեց:  «Ռեալ»-ը երկու խաղերի արդյունքում «Բավարիա»-ին հաղթեց 4:0 հաշվով և 2002 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ:  

«Բավարիա» - «Ռեալ»`0:4
Գոլեր` Ռամոս 16', 20', Ռոնալդու 34', 90'

 

Դիտումներ: 697 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0