Շաբաթ, 20.04.2024, 09:18
Գլխավոր » 2013 » Մարտ » 25 » ԲԱՎԱՐԻԱՆ ՉԻ ՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԱԾ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ
16:57
ԲԱՎԱՐԻԱՆ ՉԻ ՏՈՆԻ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԱԾ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ ժամանակից շուտ չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում ակումբը տոնախմբություն չի կազմակերպելու։

«Եթե նույնիսկ «Բավարիան» ժամանակից շուտ հաղթի Գերմանիայի առաջնությունը, ապա այդ կապակցությամբ ոչ մի տոնախմբություն չի լինի։ Թիմը նույնիսկ չի պատրաստվում տոնական ընթրիքի մասնակցել։ Մենք չենք ցանկանում ռիսկի տակ դնել Չեմպիոնների լիգան։ Չենք կարող թուլացնել մեր զգոնությունը», – Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Kicker-ը։

Հիշեցնենք, որ 26 տուրից հետո «Բավարիան» վստահորեն գլխավորում է Բունդեսլիագայի մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ հորիզոնական ընթացող Դորտմունդի «Բորուսիային» գերազանցելով 20 միավորով, և արդեն մարտի 30-ին «Համբուրգի» հետ կայանալիք խաղում կարող է ժամանակից շուտ նվաճել չեմպիոնի կոչումը։

Դիտումներ: 473 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0