Շաբաթ, 04.05.2024, 02:11
Գլխավոր » 2011 » Մարտ » 14 » ԲԱՎԱՐԻԱՆ - ՀԱՄԲՈՒՐԳ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ
01:30
ԲԱՎԱՐԻԱՆ - ՀԱՄԲՈՒՐԳ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ


ԼՈՒԻ ՎԱՆ ԳԱԼ

 § Այսպիսի արդյունք ոչ ոք չէր կարող սպասել, սակայն սա ֆուտբոլ է: Հանդիպման մեկնարկում Համբուրգը վատ չէր գործում: Լավ է, որ այդ ժամանակահատվածում մենք բաց չթողեցինք: Այնուհետեև մենք ակտիվացանք և կարողացանք հաշվի մեջ առաջ անցնել: Ես այսօր շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Բավարիան կրկին ապացուցեց, որ կարող է փայլուն ֆուտբոլ ցուցադրել և միաժամանակ սա հիանալի
փորձ էր Ինտերի դեմ հանդիպումից առաջ¦:

ՖԻԼԻՊ ԼԱՀՄ
 § Չեմպիոնների
Լիգայի գոտի հայտնվելու համար կատարեցինք առաջին քայլը: Թիմում բնականաբար բոլորն էլ ցանկանում են հաջորդ մրցաշրջանում հանդես գալ հեղիանակավոր այդ մրցաշարում, ինչը և այսօր ապացուցեցինք: Երեքշաբթի Ինտերի դեմ մեզ համար շատ կարևոր է պահպանել հաղթական տրամադրությունը¦:

ՖՐԱՆԿ ՌԻԲԵՐԻ
 § Այսօր մենք հաղթեցինք կարևորագույն խաղում: Հիանալի է, երբ թիմը հաղթում է նման խոշոր հաշվով: Կարելի է ասել մենք սթափվեցինք ակումբում տիրող իրավիճակի պատճառով և Ինտերի դեմ հանդիպումից առաջ հասանք գերազանց արդյունքի¦:

Ի դեպ Համբուրգի համար խայտառակ կերպով ավարտված խաղից հետո հրաժարական է տվել թիմի գլխավոր մարզիչ Արմին Ֆեհը:
Դիտումներ: 702 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0