Շաբաթ, 20.04.2024, 04:29
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 20 » ԲԱՎԱՐԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏՈՆՈՒՄ
22:29
ԲԱՎԱՐԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏՈՆՈՒՄ
Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարներ Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» և Լևերկուզենի «Բայերը» հերթական հաղթանակները տարան: Արդեն իսկ չեմպիոնությունն ապահոված մյունխենցիները հյուընկալվելիս խոշոր հաշվով (5:0) առավելության հասան «Հանովերի» նկատմամբ, իսկ «Բորուսիան» ու «Բայերը» սեփական հարկի տակ պարտության մատնեցին համապատասխանաբար «Մայնցին» և «Հոֆենհայմին»:
4-րդ տեղում ընթացող «Շալկեն» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Այնտրախտին», ինչի արդյունքում սրվեց Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի համար պայքարը. այժմ «Շալկեն» ունւի 46 միավոր, «Ֆրայբուրգն» ու «Այնտրախտը»՝ 45-ական, Մյունխենգլադբախի «Բորուսիան» ու «Համբուրգը»՝ 44-ական: Նշենք, որ «Ֆրայբուրգը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Բունդեսլիգայում այսօր կայացած հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Բայեր» – «Հոֆենհայմ»՝ 5:0

Կիսլինգ (16′, 65′), Շուրլե (32՛, 69՛), Ռեյնարտս (79′)


«Բորուսիա» – «Մայնց»՝ 2:0

Ռոյս (1′), Լևանդովսկի (87՛)


«Այնտրախտ» – «Շալկե»՝ 1:0

Ռուսս (41′)


«Համբուրգ» – «Ֆորտունա»՝ 2:1

Վան Դեր Վաարտ (14′, 20′), Շահին (34′)

«Հանովեր» – «Բավարիա»՝ 1:6

Հոֆման (84′) – Ստինդլ (16′ ինքնագոլ), Ռիբերի (23′), Գոմես (40′, 62′), Պիսարո (71՛, 86՛)

SPORTARMENIA.COM

Դիտումներ: 470 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0