Ուրբաթ, 26.04.2024, 11:03
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 24 » ԲԱՎԱՐԻԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂԵՑ ՌԻԲԵՐԻԻՆ. ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ
14:28
ԲԱՎԱՐԻԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԻԱՅՆԱԿ ՉԹՈՂԵՑ ՌԻԲԵՐԻԻՆ. ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ
Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի խաղից։ Հաղորդում է Sport.de-ն։

Նույնը կարելի է ասել նաև ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի մասին։ Վերջինս դա բացատրում է նրանով, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի համար ծանր օրերին մյունխենյան ակումբը նրան հոգեպես աջակցություն է ցուցաբերել։
«Երբ Ֆրանկի մոտ ծանր օրեր էին և նրա մոտ կասկածների շրջան էր, նրան միայնակ չթողեցին։ Ակումբը նրա հետ էր, և Ռիբերին հասկացավ, որ ունի ընտանիք, որը պատրաստ է միշտ օգնել իրեն։ Չափազանց կարևոր է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են լինել քո կողքին, երբ մյուս կողմից անընդհատ քննադատում են քեզ», – ասել է Բեկենբաուերը։

Sportarmenia.com
Դիտումներ: 441 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0