Հինգշաբթի, 25.04.2024, 14:45
Գլխավոր » 2013 » Հոկտեմբեր » 25 » Բավարիան մեկուկես ամսով զրկվեց Պիսարոյից
14:17
Բավարիան մեկուկես ամսով զրկվեց Պիսարոյից
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կլաուդիո Պիսարոն վնասվածք է ստացել, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ այդմ, 35-ամյա պերուացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երեկ` հոկտեմբերի 24-ին կայացած մարզման ժամանակ: Պիսարոն արդեն հասցրել է բուժզննում անցնել, որի արդյունքում պարզ է դարձել, որ ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի չորսից վեց շաբաթ:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Պիսարոն երկու խաղ է անցկացրել «Բավարիայի» կազմում և դարձել է մեկ գոլի հեղինակ:

Armsport.am

Դիտումներ: 372 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0