Հինգշաբթի, 25.04.2024, 17:58
Գլխավոր » 2013 » Հուլիս » 25 » Բավարիան մտադիր է վաճառել որոշ ֆուտբոլիստների
11:10
Բավարիան մտադիր է վաճառել որոշ ֆուտբոլիստների
Մյունխենցիները ցանկանում են հեշտությամբ թեթևացնել թիմի կազմը:

Այս պահին Խոսեպ Գվարդիոլան իր տրամադրության տակ ունի 28 ֆուտբոլիստ, որից 13-ը կիսապաշտպան են: Այդ պատճառով «Բավարիան» պատրաստ է իր խաղացողներով «կիսվել» մյուս ակումբների հետ:

«Բավարիան» լքելու հավանական թեկնածուներից է` 25-ամյա Լուիս Գուստավոն, ինչպես նաև 19-ամյա կիսապաշտպաններ` Էմրե Կանը, Միտչել Վայզերը և հարձակվող Պատրիկ Վայրաուխը:

Եթե Լուիս Գուստավոյի տրանսֆերը «Բավարիան» պատրաստ է լիովին վաճառել, ապա երիտասարդ խաղացողները կգնան վարձավճարային հիմունքներով: Արդեն այժմ Կանի ծառայություններով հետաքրքրված են` «Ֆրանկֆուրտն» ու «Գալաթասարայը», իսկ Գուստավոյի համար պայքարում են` «Վոլֆսբուրգն» ու Լոնդոնի «Արսենալը»:

«Հետևություններ կանենք կադրային կազմի վերաբերյալ այս ամսվա վերջում, հնարավոր է, օգոստոսի սկզբին»,- հայտարարել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը:

Armsport.am




Դիտումներ: 611 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0