Կիրակի, 28.04.2024, 00:47
Գլխավոր » 2014 » Մայիս » 3 » «Բավարիան» նոր նախագահ ունի
11:52
«Բավարիան» նոր նախագահ ունի

Մյունխենի «Բավարիայի» նախագահ է ընտրվել Կարլ Հոպֆները, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Նա զբաղեցրել է Ուլի Հենեսի ազատազրկումից հետո թափուր մնացած պաշտոնը:

«Բավարիայի» բաժնետերերի արտահերթ ժողովում Հոպֆները ստացել է ձայների 99.6 տոկոսը: Նա ստացել է 1593 կողմ ձայն: Դեմ են եղել հինգ բաժնետերեր, մեկը՝ ձեռնպահ: Հոպֆների լիազորությունները մինչեւ 2016 թվականն են: Նա ակումբի առաջին փոխնախագահն էր:

Հիշեցնենք, որ Ուլի Հենեսը հրաժարական ներկայացրեց այս տարվա մարտին, երբ դատարանը նրան մեղավոր ճանաչեց հարկերից խուսափելու համար:

sport.news.am

Դիտումներ: 408 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0