Շաբաթ, 20.04.2024, 04:49
Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 24 » ԲԱՎԱՐԻԱՆ "ՈՉՆՉԱՑՐԵՑ" ՀԱՆՈՎԵՐԻՆ`5:0
22:02
ԲԱՎԱՐԻԱՆ "ՈՉՆՉԱՑՐԵՑ" ՀԱՆՈՎԵՐԻՆ`5:0
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում Բավարիան սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց Հանովերի դարպասը: Ի տարբերություն նախորդ երկու խաղերի, որոնք  ավարտվել էին ոչ-ոքի արդյունքներով`բավարացիները, այս խաղում հանդես եկան իրենց հարիր կերպով: 
Վերջապես ընթացիկ մրցաշրջանում իրենց առաջին գոլերը հեղինակեցին Բավարիայի 40 մլն-ոց նորեկ Խավի Մարտինեսը և իհարկե նախորդ մրցաշրջանի ռմբարկու`"Սուպեր Մարիոն", ով դարձավ մյունխենցիների 5-րդ գնդակի հեղինակը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը` 5:0:
Հաջորդ տուրում Հայնկեսի սաները կուղևորվեն Ֆրայբուրգ, որտեղ ուժերը կչափեն տեղի համանուն ակումբի հետ: Նշենք, որ Բունդեսլիգայի 14-րդ տուրը կկայանա  առաջիկա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին: Բավարիան իր խաղը կանցկացնի նոյեմբերի 28-ին:
ԲԱՎԱՐԻԱ - ՀԱՆՆՈՎԵՐ 5:0
գոլեր` Մարտինես 3', Կրոս 24', Ռիբերի 37', Դանտե 63', Գոմես 67'

 
Դիտումներ: 526 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0