Շաբաթ, 27.04.2024, 06:55
Գլխավոր » 2012 » Հոկտեմբեր » 3 » ԲԱՎԱՐԻԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԿԵՐՊՈՎ ՊԱՐՏՎԵՑ ԲԱՏԷ-ԻՆ
10:46
ԲԱՎԱՐԻԱՆ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԿԵՐՊՈՎ ՊԱՐՏՎԵՑ ԲԱՏԷ-ԻՆ
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում Բավարիան սենսացիոն կերպով զիջեց բելառուսական ԲԱՏԷ-ին և ընթացիկ մրցաշրջանում կրեց իր առաջին պարտությունը: Ակնհայտորեն մյունխենցիները թերագնահատեցին իրենց մրցակցին` ինչի համար էլ պատժվեցին խստագույն կերպով: Խաղի մեկնարկում Տոնի Կրոսը կարող էր առաջ մղել իր թիմին, բայց գերմանացին անհավանական կերպով չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Ինչպես հաճախ է պատահում, գործեց ֆուտբոլում չգրված օրենքը. դու չես խփում, քեզ են խփում: Ասվածի վառ վկայությունն է հանդիպման ելքը: 

24-րոպեին օգտվելով բավարացիների կենտրոնական պաշտպանների անփույթ խաղից Բորիսովը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում կրկին "հրաշագործությամբ" աչքի ընկան Բոատենգը և Դանտեն, որոնց անհաշվենկատ խաղի արդյունքում Ռոդիոնովը կրկնապատկեց խաղի հաշիվը: Խաղի 91-րդ րոպեին Ռիբերին Շաքիրիի փոխանցումից հետո կրճատեց խաղի հաշիվը: Խփած գնդակից հետո Բավարիան ողջ թիմով առաջ նետվեց փրկելու խաղը, սակայն ԲԱՏԷ-ն հակագրոհի արդյունքում ևս մեկ անգամ վշտացրեց մեծամիտ հյուրերին` 3:1: 

ԲԱՏԷ - Բավարիա 3:1
գոլեր` Պավլով, 24, Ռոդիոնով, 78, Բրեսսան, 90+5 - Ռիբերի, 90+1

ԲԱՏԷ: Գորբունով, Պոլյակով, Ֆիլիպենկո, Սիմիչ, Բորդաչով, Օլեխնովիչ, Լիխտարովիչ (Սիվակով, 65), Վոլոդկո, Պավլով (Բրեսսան, 84), Ա.Հլեբ, Ռոդիոնով (Մոզոլեվսկի, 88)

Բավարիա: Նոյեր, Լահմ, Բոատենգ, Դանտե, Բադշտուբեր (Շվայնշտայգեր, 77), Խավի Մարտինես (Շակիրի, 59), Լուիս Գուստավո, Մյուլլեր, Կրոս, Ռիբերի, Մանջուկիչ (Պիսարո, 75)

Զգուշացումներ: Պավլով, Բորդաչյով, Գորբունով - Բադշտուբեր, Դանտե, Լուիս Գուստավո, Պիսարո


Դիտումներ: 577 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0