Հինգշաբթի, 02.05.2024, 19:50
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 25 » ԲԱՎԱՐԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՉՈՐ ԽԱՂԵՐԻ ՇԱՐՔԸ
22:18
ԲԱՎԱՐԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՉՈՐ ԽԱՂԵՐԻ ՇԱՐՔԸ

9 անընդմեջ հաղթանակ  և ոչ մի բաց թողնված գնդակ 810 րոպեների ընթացքում: Ահա այսպիսի փայլուն մեկնարկով 2011-2012 մրցարջանը սկսում է Մյունխենի Բավարիան: Չեմպիոնների լիգայում, Գերմանիայի առաջնությունում և գավաթում անցկացրած ընդհանուր 11 խաղերում մյունխենյան գրանդըը  սեփական դարպասը ընդունել է ընդամենը մեկ գնդակը և այն էլ սեփական հարկի տակ Մյունխենգլադբախի Բորուսիայից:  Այս թվերը ոչ միայն արտացոլում են Բավարիայի ամբողջ ուժն ու հզորությունը, այլև երկրպագուներին ներշչում են մեծ հավատ դեպի մեծ հաղթանակներ: Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակներում Բավարիայի հերթական զոհը դարձավ ոչ ավել ոչ պակաս երկրի հեղինակավոր թիմերից` Լևերկուզենի Բայերը: Երեք անպատասխան գնդակ երիտասարդ Բերնդ լենոի դարպասը, ընդ որում վերջին երրորդ գոլը իր հաշվին գրանցեց վնասվածքից ապաքինված և նշված խաղում փոխարինման դուրս եկած հոլանդացի Արիեն Ռոբենը, ում համար նույնիսկ աչքի ընկնելու համար հերիք եղավ խաղադաշատում լինել ընդամենը մի քանի րոպե:


ԲԱՎԱՐԻԱ - ԲԱՅԵՐ 3:0
Թ.Մյուլեր 5', վան Բույտեն 19', Ռոբեն 90'

ԲԱՎԱՐԻԱ: Նոյեր - Ռաֆինյա, վան Բույտեն,Բադշտուբեր, Լահմ - Տիմոշչուկ,Շվայնշտայգեր- Մյուլեր,Կրոս (Ռոբեն 78'),Ռիբերի (Ալաբա 82')-Գոմես
(Լուիս Գուստավո 65')

ԲԱՅԵՐ:Լենո - Դա Կոշտա (Բելարաբի 65'), Ռայնարց, Տոպրակ (Մ.Ֆրիդրիխ 85'), Կաստրո - Լ.Բենդեր,Ռոլֆես - Բալիչ, Ռենատո Աուգուստո, Սամ - Կիսլինգ


Զգուշացումներ` վան Բույտեն/ Կիսլինգ, Սամ, Տոպրակ, Ռայնարց




Դիտումներ: 501 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0