Ուրբաթ, 29.03.2024, 01:36
Գլխավոր » 2013 » Հուլիս » 11 » «Բավարիայի» 4 ֆուտբոլիստներ հավակնում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
02:53
«Բավարիայի» 4 ֆուտբոլիստներ հավակնում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Հայտնի են ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման 10 թեկնածուները, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հավակնորդների թվում են` Գարեթ Բեյլը («Տոտենհեմ»), Կրիշտիանու Ռոնալդուն (Ռեալ»), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկին («Բորուսսիա»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Տոմաս Մյուլլերը («Բավարիա»), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա»), Արյեն Ռոբենը («Բավարիա»), Բաստիան Շվայնշտայգերը («Բավարիա»), Ռոբին վան Պերսին («Մանչեսթեր Յունայթեդ»):

Լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 29-ին Մոնակոյում` Չեմպիոնների լիգայիչ խմբային փուլի վիճակահանության շրջանակներում:

Լավագույնը ֆուտբոլիստը որոշվում է ՈՒԵՖԱ-ի բոլոր երկրները ներկայացնող լրագրողների քվեարկության միջոցով: Օգոստոսի 6-ին հայտնի կդառնան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք թեկնածուները: Մոնակոյում կայանալիք վիճակահանության ժամանակ նույն լրագրողները կընտրեն լավագույնին` քվեարկելով ուղիղ եթերի ժամանակ հատուկ էլեկտրոնային համակարգի շնորհիվ:

ArmFootball.com

Դիտումներ: 632 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0