Հինգշաբթի, 02.05.2024, 11:45
Գլխավոր » 2013 » Օգոստոս » 11 » Բավարիայի նախագահը պաշտոնանկ կարվի, եթե...
15:03
Բավարիայի նախագահը պաշտոնանկ կարվի, եթե...
«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ պաշտոնանկ անել թիմի նախագահ Ուլի Հյոնեսին, ում նկատմամբ Մյունխենի արդարադատություն իրականացնող մարմինը հետաքննություն է սկսել՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:

Գերմանական ակումբի ղեկավարները նման քայլի կդիմեն միայն այն դեպքում, եթե Հյոնեսը մեղավոր ճանաչվի և երկարաժամկետ կալանքի ենթարկվի:

- Ճաղերի ետևից նա չի կարողանա ղեկավարել ակումբը: Եթե Հյոնեսը կարողանա տուգանք վճարելու միջոցով ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչը բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ ամենաիրական տարբերակն է, ապա նա կշարունակի զբաղեցնել «Բավարիայի» նախագահի պաշտոնը, - «Bild»-ը փոխանցել է մյունխենյան ակումբի դիտորդների խորհրդի անդամի խոսքերը, ով ցանկացել է, սակայն, անհայտ մնալ:

Armsport.am

Դիտումներ: 478 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0