Ուրբաթ, 26.04.2024, 10:51
Գլխավոր » 2014 » Ապրիլ » 30 » Բավարիայի խաղաոճը հանդբոլ է հիշեցնում. Շտեֆան Էֆենբերգ
21:24
Բավարիայի խաղաոճը հանդբոլ է հիշեցնում. Շտեֆան Էֆենբերգ

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Շտեֆան Էֆենբերգը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խաղաոճը:

«Բունդեսլիգայում «Բավարիան» մրցակիցներին հոգնեցնում է գնդակին անընդհատ տիրելու խաղաոճով, բայց բարձրագույն մակարդակում ամեն ինչ այլ կերպ է:

«Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» նման թիմերը հրաշալիորեն պաշտպանվում են: Նրանք կարողանում են մրցակցին վնասազերծել:
Դժվար է նման խաղերում կերպարանափոխվել: Գվարդիոլայի համակարգը իր գագաթնակետին հասավ Մադրիդում:«Բավարիան» այնպիսի պոտենցիալ ունի, որ պետք է հաղթի բոլոր մրցաշարերում, բայց նրան նույնիսկ չկարողացան փոփոխել խաղի տեմպը «Ռեալի» հետ խաղերում:Նրանք միշտ ցանկանում են պահել գնդակը, փոխանցումներ են կատարում տուգանային հրապարակի մատույցներում, ինչպես հանդբոլում: Ոմանք կարծում են, որ սա անհետաքրքիր խաղ է:
Բացի այդ, Ռիբերին այժմ լավ մարզավիճակում չէ, ինչպես նախորդ տարի: Թիմի խաղի լճացման պատճառներից մեկը նաեւ այդ է:Իհարկե, «Բավարիան» չպետք է կողմնորոշիչ ընտրի «Բորուսիայի» խաղային մոդելը: Մյունխենցիները չեն կարող խաղալ «Բորուսիայի» նման խաղալ»,- եզրափակել է գերմանական ակումբի լեգենդը:

Armsport.am 


Դիտումներ: 482 | Ավելացրեց: Hinkel25 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0