Ուրբաթ, 29.03.2024, 11:14
Գլխավոր » 2012 » Հուլիս » 19 » ԹՈՓ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՈՎ.ՄԱՆՋՈՒԿԻՉ,ՊԻՍԱՐՈ ԵՎ ԳՈՄԵՍ
13:03
ԹՈՓ ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻ ԲՆՈՐՈՇՈՒՄՈՎ.ՄԱՆՋՈՒԿԻՉ,ՊԻՍԱՐՈ ԵՎ ԳՈՄԵՍ
Գերմանական հայտնի "Kicker" պարբերականի վերլուծաբան Մունիր Զիտունին իր հոդվածում անդրադարձել է "Բավարիայի" հարձակման գծին: Ձեր ուշադրության ենք ներկայացնում նրա հոդվածի թարգմանությունը:

Նոր մրցաշրջանը "Բավարիան" կսկսի երեք "TOP" հարձակվողների բնորոշումով:Մյունխենյան հարձակվողական այդ տրիոն կներկայացնեն Մարիո Գոմեսը, Մարիո Մանջուկիչը և Կլաուդիո Պիսարոն: Ի՞նչպես  կբաշխվեն նրանց դերերը. Արդյո՞ք  Հայնկեսը կփոփոխի թիմի տակտիկական դասավորությունը:
2011 թ դեկտեմբերին "Բարսելոնայի" երկրորդ  կազմը `4:0 հաշվով ջախջախեց "ԲԱՏԷ"-ին: Դրանից մեկ օր առաջ "Բավարիան" իր երկրորդ կազմով աննկատ և անձայն պարտվեց  "Մանչեսթեր Սիթիին": Այդ օրը հավանաբար "Բավարիայի" ղեկավարության գլխում ծագեց միտք, որ Եվրոպայում հաջողության հանելու և Դորտմունդի հետ երկար ժամանակահատվածում ներքին առաջնությունում պայքարելու համար անհրաժեշտ է պահեստայինների երկար նստարան:

Վերոնշյալ խաղից հետո Հայնկեսի խոքերը հնչեցին հետևյալ կերպ."Բարսելոնան խաղադաշտ դուրս բերեց 11 նոր ֆուտբոլիստների և հաղթեց` 4:0 և դա բացատրում է ամեն ինչ: Մեր թիմում նման կազմով նման բան անելը շատ դժվար է":

Նոր մրցաշրջանում մյունխենցիները կադրային աշխատանքները վարեցին այն հաշվարկով, որ վնասվածքները,որակազրկումները և այլ կորուստները չանդրադառնան թիմի խաղի որակի վրա: 

Այդ պատճառով պաշտպանության գիծը ուժեղացնելու նպատակով Մյունխենգլադբախի "Բորուսիայից" ձեռք բերվեց Դանտեն: Կիսապաշտպանթւյունում Շերդան Շակիրին, իսկ հարձակման գծում Մարիո Մանջուկիչն ու Կլաուդիո Պիսարոն:

"Եթե մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ունենաինք Պիսարո և Մանջուկիչ, ապա հավանաբար կհաղթեինք այն",-ասել է Հայնկեսը:

Էդին Ջեկոյի տեղափոխության կապակցությամբ երկար ժամանակ ընթացան խառը բանակցություններ և արդյքունում հայտարավեց Մանջուկիչի տրանսֆերի մասին` ում մի քանի ամիս առաջ աչք էր դրել Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը: Մի կողմից Մանջուկիչը Գոմեսի հետ կարող է հանդես գալ հարձակման կրակագծում, իսկ մյուս կողմից կարող է գործել ավելի խորքից` ընդլայնելով հարձակվողական գործողությունների թատերաբեմը:

Հայնկեսի կողմից Մարիո Գոմեսի նկատմամբ վստահություն մեծ է: Նա մեկ անգամ չէ, որ դրա մասին հայտարարել է հրապարակավ: Սակայն այժմ "Սուպեր Մարիոն" ստիպված կլինի մրցակցել երկու թոփ-հարձակվողների հետ:


"Բավարիայի" ներկայիս հարձակման գիծը նախորդ մրցաշրջանում ձևակերպել է 56 գոլ: Եթե չխփի մեկը, ապա նրան միանգամից կարող է փոխարինել մյուսը:

Այդ առումով "Բավարիայի" նախկին հարձակվող Իվիցա Օլիչը ասել է.
"Եթե դու տեղափոխվումես այնպիսի ակումբ, ինչպիսին "Բավարիան" է, ապա պարտավորես հասկանալ, որ մրցակցությունը կլինի ահռելի մեծ: Սակայն թիմը անցկացնում է բազմաթիվ հանդիպումներ  և ամեն խաղացող իրեն դրսևորելու շանս է ստանում: Ես համոզված եմ, որ իմ հայրենակից Մարիո Մանջուկիչը իրեն ընձեռված հնարավորությունից անպայման կօգտվի":

Հայնկեսը բացառել է 2 հարձակվողի սխեմային անցնելու հավանական տարբերակը: Բայց հաշվի առնելով կիսապաշտպանների կադրային կազմը` ամենայն հավանականությամբ կկիրառվի  "4-3-2-1" տակտիկական սխեման, այսինքն երեք հարձակվողներից միայն մեկը կարող է ընդգրկվել հիմնական կազմում:
  
Կլաուդիո Պիսարոն նշել է." Կարող է այնպես ստացվել, որ մի քանի հանդիպում ես անկցանեմ պահեստայինների նստարանին": Նման ճակատագրից դժվար, թե խուափեն հարձակման գծի նրա մյուս կոլեգաները: 

Բավարիայի հարձակվողները 2011/12 մրցաշրջանում

Գոմես -  26 գոլ, 
աջ ոտքով`14
ձախ ոտքով`7
գլխով`5
11մետրանոցով` 4
գոլային փոխանցումներ`3

Պիսարո(Վերդեր) - 18 գոլ 
աջով`11
ձախով`2
գլխով`5
11 մետրանոցով`2
գոլային փոխանցումներ`10:

Մանջուկիչ(Վոլֆսբուրգ) - 12 գոլ
աջով`5
ձախով`0
գլխով`7
11 մետրանոցով`1
գոլային փոխանցումներ`10:


Դիտումներ: 575 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0