23:05 «Բավարիայի» համար ամառային տրանսֆերային պատուհանն արդեն փակ է | |
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ մյունխենյան ակումբը փակում է ամառային տրանսֆերային պատուհանն ու այլևս նորեկներ չեն լինի թիմում: Հիշեցնենք, որ թիմն այս ամառ գնեց Տյագո Ալկանտարային, Մարիո Գյոտցեին և Յան Կիրկհոֆին. -Մենք այլև ոչ մի ֆուտբոլիստի չենք գնի: Թիմը ճիշտ մեր ուզած տեսքն ունի: Գյոտցեին ձեռք բերելը կշռադատված որոշում էր, ինչպես նաև Ալկանտարայինը: Գյոտցեն Գերմանիայի փայլող աստղն է չեմ վախենա ասել, որ նա ամբողջ Եվրոպայում ամենալավն է իր տարիքայինների մեջ,-ասել է Ռումենիգեն: Allsoprt.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |