Շաբաթ, 27.04.2024, 07:26
Գլխավոր » 2012 » Օգոստոս » 13 » ԲԱՎԱՐԻԱՅԻ ՑԱՍՈՒՄԸ
11:19
ԲԱՎԱՐԻԱՅԻ ՑԱՍՈՒՄԸ
Բավարիան նախորդ մրցաշրջանում դարձավ իսկական անհաջողությունների մարմնավորում: Մյունխենցիները Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքում և ազգային գավաթում զիջեցին Դորտմունդի Բորուսիային,իսկ Չեմպիոնների լիգայի տնային եզրափակիչում ողբերգական ձևով պարտվեցին "Չելսիին":

Նման ծանր մրցաշրջանից հետո "Բավարիան" փորձում է ուշքի գալ և ապացուցել, որ բոլոր անհաջողությունները անցյալում են:
Այդ առումով Գերմանիայի սուպերագավաթը դարձավ հիանալի հնարավորութուն` բոլոր մտադրությունները հաստատելու և ցուցադրելու համար: Առավելևս, որ մրցակիցը հենց Դորտմունդի "Բորուսիան" էր:
Որպես կանոն ակումբային երկար մրցաշրջանից և Եվրոպայի առաջնությունից հետո տարվա այս ժամանակահատվածում թիմերից ակնկալիքներ շատ չեն, սակայն Բավարիան և Բորուսիան խաղին ներկայացան  թարմ տեսքով և ցուցադրեցին  բավականին հետաքրքիր ֆուտբոլ:  Ակնհայտորեն երևաց, որ ֆուտբոլիստները անցած շաբաթների ընթացքում հացրել են հանգստանալ և ձեռք բերել լավ մարզավիճակ: 

"Բավարիան" հանդիպումը բավականին ակտիվ սկսեց և արդեն 6-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Ֆրենկ Ռիբերիի գերազանց փոխանցումից հետո գնդակը մրցակից դարպասը ուղարկեց Մարիո Մանջուկիչը: Բավարիայի հզոր գրոհները լուրջ խուճապ առաջացրեցին  Բորուսիայի պաշտպանությունում: Ստեղծված իրավիճակից մյունխենցիները հիանալի օգտվեցին և հաշիվը կրկնապատկեցին: Արիեն Ռոբենի գերազանց գործողությունների շնորհիվ աչքի ընկավ Թոմաս Մյուլլերը`2:0: 
Առաջին խաղակեսում Բորուսիան ոչ մի վտանգավոր պահ չստեղծեց Բավարիայի դարպասի մոտ, իսկ դորտմունդցիների լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին նույնիսկ ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ:

Փոխարենը  երկրի չեմպիոնները շատ ագրեսիվ սկսեցին երկրորդ խաղակեսը: Յուրգեն Կլոպի սաները հասկացնել տվեցին, որ հենց այնպես չեն պատրաստվում հանձնվել: Մեկը մյուսի հետևից Բորուսիայի ֆուտբոլիստները վտանգավոր պահեր էին ստեղծում Նոյերի դարպասի մոտ, սակայն վերջին հարվածը ակնհայտորեն չէր ստացվում: 

Խաղավերջում Կլոպը դիմեց փոխարինումների օգնությանը և այն տվեց ցանկալի արդյունք: Խաղադաշտում հայտնված Շիբերն ու Գյոտցեն առջևի գծում կարողացան աշխույժացնել թիմի խաղը և այն արտահայտվեց դորտմունդցիների խփած միակ գնդակով: 76-րդ րոպեին հեղինակության գոլը իր հաշվին գրանցեց ռոբերտ Լևանդովսկին: 
Խաղի մնացած րոպեներին նոր փոփոխություններ չգրանցվեցին և Բավարիան նոր մրցաշրջանում նվաճեց իր առաջին տիտղոսը:
Մյունխենյան ակումբը Բորուսիայի հետ 5 անհաղթելի հանդիպումներից հետո վերջապես կարողացավ ընդհատել անհաջող խաղերի շարքը:

Այդուհանդրերձ կարևոր չէ այն տիտղոսը, որը նվաճումես օգոստոսին, այլ կարևորը այն է , որը կլինի քո ձեռքերում մայիսի վերջում:

ԲԱՎԱՐԻԱ - ԲՈՐՈՒՍԻԱ Դ 2:1
գոլեր` Մանջուկիչ 6', Մյուլլեր 11' - Լևանդովսկի 76'


Դիտումներ: 626 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0