Ուրբաթ, 26.04.2024, 15:16
Գլխավոր » 2013 » Սեպտեմբեր » 20 » Բեկենբաուեր. «Բորուսսիան» կպայքարի, բայց չեմպիոն կդառնա «Բավարիան»
17:58
Բեկենբաուեր. «Բորուսսիան» կպայքարի, բայց չեմպիոն կդառնա «Բավարիան»
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը իր կարծիքն է հայտնել այն առիթով, թե ով կդառնա Գերմանիայի ընթացիկ առաջնության չեմպիոն, հաղորդում է գերմանական մամուլը:

Կայզեր Ֆրանցը կարծում է, որ մյունխենյան ակումբը Բունդեսլիգայում հերթական անգամ հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի:

-«Բավարիան» ու «Բորուսսիան» միմյանց հետ կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար, սակայն արդյունքում կհաղթենք մենք: Իսկ երրորդ ու չորրորդ տեղերի համար պայքարը կընթանա «Բայերի» ու «Շալկե-04»-ի միջև,- ասել է Բեկենբաուերը:

Հիշեցնենք' Պեպ Գվարդիոլայի սաները Բունդեսլիգայի մեկնարկային հինգ տուրերից հետո գտնվում են երկրորդ հորիզոնականում' տանելով չորս հաղթանակ ու մեկ հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի:

Allsport.am


Դիտումներ: 396 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0